Գլխավոր Քաղաքական Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ և իրական պահեր»․ Մամեդյարով. Տեսանյութ

Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ և իրական պահեր»․ Մամեդյարով. Տեսանյութ

934
0

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր», հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

Նրա խոսքերով՝ բանակցությունների ընթացքում հայկական կողմից հայտնվում էին տարբեր փաստատթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր։

««Լավրովի պլանը» Մոսկվայում մոտ երկու տարի առաջ ինտենսիվ քննարկումների արդյունք է։ Սակայն այն, միեւնույն է, հիմնվում է «մադրիդյան սկզբունքների» վրա։ Կա ԵԱՀԿ ՄԽ 2019թ․ մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ հենց որոշակիացված է բանակցություններում առաջընթացի համար միջնորդների տեսլականը։ Իմաստը շատ պարզ է՝ փուլերով։ Առաջին փուլում զորքերի դուրսբերումն է, ադրբեջանական բնակչության վերադարձը, անվտանգության ապահովումը, կոմունիկացիաների կարգավորումը։ Այդ պատճառով մեր առաջարկությունը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «բարգավաճման հեռանկարով խաղաղություն»,-նշել է նախարարը։

Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը խնդրել է համանախագահներին անվտանգության հարցով զեկույց պատրաստել։ «Մենք առարկայական այդ հարցը քննարկել ենք։ Հայաստանի համար կարեւոր են կարգավիճակն ու անվտանգությունը։ Ինչ է նշանակում կարգավիճակ՝ հասկանալի է, իսկ ահա ի՞նչ է անվտանգությունը։ Համանախագահներն էլ են այդ պահը ցանկանում հասկանալ։ Պետք է լինի անվտանգության բանաձեւ, երբ ադրբեջանական բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ։ Ղարաբաղի հայկական բնակչությունը մեր քաղաքացիներն են, եւ նրանց անվտանգությունը կապահովվի ամբողջ ծավալով։ Սակայն դա մեր պատկերացումն է, իսկ ինչպիսի՞ն է հայկական կողմինը»,-նշել է Մամեդյարովը։

Աղբյուրը՝ News.am