Գլխավոր Դեսից-դենից Այս Android հավելվածները հեռացրեք, որքան հնարավոր է՝ շուտ

Այս Android հավելվածները հեռացրեք, որքան հնարավոր է՝ շուտ

1609
0

Ավելի քան քսան Android հավելվածներ, որոնք թողարկել է չինական Shenzhen HAWK Internet-ը, համարվում են վնասաբեր գաջեթների համար։ Այս մասին հայտնում է VPNpro-ն։

Պատճառն այն է, որ այդ հավելվածները (թվով 24), որոնք բավական պոպուլյար են, չափից դուրս շատ տեղեկություններ են հարցնում կամ հասանելիություն պահանջում  գաջեթի համակարգի հանդեպ, ինչը բավական կասակածահարույց է։

Candy Selfie Camera-ն օրինակ պահանջում է տեղեկություն այն մասին, թե գաջեթը որտեղ է գտնվում, ինչ վիճակում է գտնվում և որքան հիշողություն ունի իր մեջ։

Sound Recorder դիկտոֆոնն էլ չգիտես ինչու պահանջում է հասանելիություն տեսախցիկի հանդեպ։

Ներկայացված վնասաբեր հավելվածները ներկայացնում են ցանկով ստորև․

  • Super Cleaner,
  • Virus Cleaner 2019,
  • File Manager,
  • Joy Launcher,
  • Turbo Browser,
  • Weather Forecast,
  • Hi VPN,
  • Free VPN,
  • Candy Gallery,
  • Calendar Lite,
  • Super Battery,
  • Hi Security 2019,
  • Net Master,
  • Puzzle Box,
  • Private Browser,
  • Hi VPN Pro,
  • World Zoo,
  • Word Crossy!,
  • Soccer Pinball,
  • Dig it,
  • Laser Break,
  • Music Roam,
  • Word Crush.