Tert.am-ը գրում է․
Փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։
Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։
Այս առնչությամբ Tert.am-ը հարցում է իրականացրել Երևանի տարբեր հատվածներում և հարցրել քաղաքացիներին՝ կո՞ղմ են սահմանադրական փոփոխություններին, թե ոչ, Սահմանադրական դատարանի վրա կա՞ ճնշում, թե ոչ:
Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ հանրաքվեն անօրինական է, հակասահմանադրական և այդ կերպ իշխանությունն ամեն գնով փորձում է ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից:
Հարցման արդյունքները՝ տեսանյութում:
https://youtu.be/LzMt6FnTTKo