Գլխավոր Լուրեր Ավինյանը հնարավոր է համարում որոշ վերանայումները ճանապարհային երթևեկության բալային համակարգում

Ավինյանը հնարավոր է համարում որոշ վերանայումները ճանապարհային երթևեկության բալային համակարգում

651
0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հնարավոր է համարում, որ վերանայումներ կլինեն ճանապարհային երթևեկության բալային համակարգում՝ դրա ներդրումից հետո խախտումների վիճակագրություններն ուսումնասիրելուց հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:

«Բալային համակարգում որոշ վերանայումներ հնարավոր են, բայց դրանք պետք է լինեն շատ հիմնավոր: Չեմ բացառում, որ համակարգն իդեալական չէ, բայց այն միանշանակ դրական է ազդելու ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման առումով»,- ասաց Ավինյանը: