«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ԼՂ հակամարտության հարցով քննարկմանը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա, մասնավորապես անդրադարձել է Փաշինյանի խոսքի այն հատվածին, որտեղ վարչապետն օգտագործում է «ԼՂ ներկայացուցիչ» ձևակերպումը։ Ղազինյանի կարծիքով՝ դա Արցախի անկախության ճանապարհը մերժել է նշանակում։
«Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն:
Տարբերությունն ահռելի է, ուղղակի տրամագծորեն հակադիր բևեռներ են:
«Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը: Սա ուղղակի անթուլատրելի է:
Իսկ ասել «Արցախի օրինական ընտրված իշխանություն» նշանակում է ընգծել Արցախի սուբյեկտայինությունը, ժողովրդավարական բնույթն ու կայացած պետականությունը:
Նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում»: