Ամստերդամում Եվրոպայի առաջնության մեկնարկից 100 օր առաջ տեղի ունեցավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:
C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Էստոնիոն, Հյուսիսային Մակեդոնիան և Վրաստանը:
A դիվիզիոնի առաջին խմբում ընդգրկվել են Նիդերլանդները, Բոսնիա և Հերցեգովինան, Իտալիան և Լեհաստանը, երկրորդ խմբում՝ Անգլիան, Բելգիան, Դանիան և Իսլանդիան, երրորդ խմբում՝ Պորտուգալիան, Ֆրանսիան, Շվեդիան և Խորվաթիան, իսկ չորրորդ խմբում՝ Շվեյցարիան, Իսպանիան, Ուկրաինան և Գերմանիան:
Ազգերի լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենան 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ եզրափակիչ փուլի հանդիպումները՝ 2021 թվականի հունիսին:
Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն է: