Ryanair լոուքոսթերը դադարեցնում է իտալական բոլոր չվերթները մինչև ապրիլի 8-ը, քանի որ Իտալիայի կառավարությունը կարանտին է սահմանել ողջ երկրի տարածքով՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ի ժամը 00:00-ից մինչև ապրիլի 8-ի ժամը 00:00-ը Ryanair-ը դադարեցնում է Իտալիայում բոլոր ներքին չվերթները: Մարտի 13-ի ժամը 00:00-ից մինչև ապրիլի 8-ի ժամը 00:00-ն Ryanair-ը դադարեցնում է նաև իտալական բոլոր միջազգային չվերթները:
Բոլոր ուղևորներն այսօր էլեկտրոնային փոստով ծանուցումներ են ստացել, որտեղ տեղեկացվում է չվերթների չեղարկման մասին:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...