Գլխավոր Լուրեր Ryanair-ը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է իտալական բոլոր չվերթները

Ryanair-ը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է իտալական բոլոր չվերթները

0
1558

Ryanair լոուքոսթերը  դադարեցնում է իտալական բոլոր չվերթները մինչև ապրիլի 8-ը, քանի որ Իտալիայի կառավարությունը կարանտին է սահմանել ողջ երկրի տարածքով՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ի ժամը 00:00-ից մինչև ապրիլի 8-ի ժամը 00:00-ը Ryanair-ը դադարեցնում է Իտալիայում բոլոր ներքին չվերթները: Մարտի 13-ի ժամը 00:00-ից մինչև ապրիլի 8-ի ժամը 00:00-ն Ryanair-ը դադարեցնում է նաև իտալական բոլոր միջազգային չվերթները:

Բոլոր ուղևորներն այսօր էլեկտրոնային փոստով ծանուցումներ են ստացել, որտեղ տեղեկացվում է չվերթների չեղարկման մասին: