Գլխավոր Լուրեր Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջեւանի մարտական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջեւանի մարտական դիրքերի ուղղությամբ

1692
0

Իջեւանի հատվածում այսօր՝ մարտի 13-ին, ժամը 12.00-12։30–ին Իջեւանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետեւանքով որեւէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։ Այս մասին NEWSMAG.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած այն լուրին, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, ՊՆ խոսնակն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Նա հավելեց, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ուղղությամբ։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։

Նոր տեսանյութ.