Գլխավոր Լուրեր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկելու է միայն կորոնավիրուսի կասկածով և հաստատված պացիենտներին

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկելու է միայն կորոնավիրուսի կասկածով և հաստատված պացիենտներին

1102
0

Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:

Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը: Նշենք, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք»,- գրել է Ալինա Նիկողոսյանը:

‼️Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն…

Опубликовано Alina Nikoghosyan Пятница, 13 марта 2020 г.