Գլխավոր Լուրեր Մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է

Մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է

877
0

ՀՀ տարածքում, մարտի 16-ի ժամը 20:45-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Ամասիա և Աշոցք գյուղերում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: