Գլխավոր Լուրեր Արտակարգ դրության իրավական ռեժիմին առնչվող մի շարք պարզաբանումներ (ԶԼՄ-ներ: Քաղաքացիների տեղաշարժը). Արփինե...

Արտակարգ դրության իրավական ռեժիմին առնչվող մի շարք պարզաբանումներ (ԶԼՄ-ներ: Քաղաքացիների տեղաշարժը). Արփինե Հովհաննիսյան

855
0

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈւՄՆԵՐ
ՄԱՍ 1 (ԶԼՄ-ներ)

Այսպիսով` մարտի 16-ի ժամը 18.30-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 9.00 ՀՀ-ում սահմանվեց արտակարգ դրություն:

Այս ընթացքում ողջախոհություն, միասնականություն ու սթափություն է անհրաժեշտ բոլորիս:
Համոզված եմ` միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել մեր բոլորիս առջև ծառացած մարտահրավերը: Աստված պահապան մեզ ու մեր երկրին։

Հաշվի առնելով, որ ինձ բազմաթիվ հարցեր են ուղղվում արտակարգ դրության ռեժիմի հետ կապված, ես կփորձեմ առավել ոչ իրավական լեզվով անդրադառնալ այն հիմնական սահմանափակումներին, որոնք գործելու են այս ընթացքում (կլինեն մի քանի գրառումներ` ըստ սահմանափակումների ոլորտների)

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Արտակարգ դրության հասատատելու մասին Կառավարության որոշմամբ հատուկ անդադարձ է կատարվում զանգվածային լրատվության միջոցներներին` սահմանափակումների որոշակի շրջանակ նախատեսելով զանգվածային լրատվության միջոցների համար: Մասնավորապես`
 Եթե լրատվամիջոցի հրապարակված տեղեկատվությունը որևէ կերպ առնչվում է կորոնավիրուսին, ( ՀՀ, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներ, տեղեկատվական նյութեր, հարցազրույցներ, հաղորդումներ (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը ) այն պետք է հղում կատարի պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը: Սա վերաբերում է ինչպես տպագիր մամուլում, հեռուստատեսությամբ, այնպես էլ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հրապարակվող տեղեկատվությանը:
Զանգվածային լրատվության միջոցների պատրաստած նյութերը չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:Այսինքն` եթե պաշտոնական հաղորդագրությամբ ներկայումս հաստատված է, որ կա կորոնավիրուսի հաստատված 30 դեպք, զանգվածային լրատվության միջոցները չեն կարող իրենց հաղորդումներում ներառել տեղեկատվություն, որ ըստ իրենց աղբյուրների հաստատված դեպքերի քանակը ավելի շատ է:
Արտակարգ դրության որոշման պայմանները խախտող հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման: Այսինքն, եթե լրատվամիջոցը հրապարակել է հաղորդում, որը հակասում է պարետատան տրամադրած տեղեկատվությանը, նման հաղորդումը պետք է հեռացվի լրատվամիջոցի կողմից:
Ուշադրություն` կորոնավիրուսին որևէ կերպ չառնչվող լրատվական նյութերի պարագայում որևէ սահմանափակում չի տարածվում: Նշված սահմանափակումները վերաբերում են ԲԱՑԱՌԱՊԵՍ կորոնավիրուսին առնչվող նյութերին: Սա նշանակում է, որ կորոնավիրուսին չառնչվող լրահոսի դեպքում ԶԼՄ-երը շարունակում են գործել այնպես, ինչպես գործել են մինչև արտակարգ դրությունը:

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈւՄՆԵՐ
ՄԱՍ 2 ( ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ՏԵՂԱՇԱՐԺԸ)

Ուր կարող եք գնալ, ուր՝ ոչ։

Շարունակելով արտակարգ դրությանը վերաբերող անդրադարձը` առանձնացնում եմ ազատ տեղաշարժին վերաբերող հիմնական հարցադրումները:

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ԲՈԼՈՐ անցակետերով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների, նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք անձանց մուտքը ՀՀ տարածք: Այսինքն, եթե դուք ՀՀ քաղաքացի եք կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ կամ օրինական հիմքերով Հայաստանում բնակվելու իրավունք ունեք, Ձեզ չի կարող արգելվել Հայաստան մուտք գործել:
Սակայն մուտք գործելուց հետո դուք անհապաղ պետք է անցնեք հատուկ զննություն, իսկ ախտանիշների առկայության դեպքում կարող եք հոսպիտալացման, ինքնամեկուսացման կամ այլ սահմանափակող միջոցառումների ենթարկվել:

Ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվում է: Սա վերաբերում է միայն ցամաքային սահմանին, ինչը նշանակում է, որ օդային սահմանով ,այսինք օրինակ Զվարթնոց օդանավակայանից, դուք կարող եք երկիրը լքել:

Պարետի` Տիգրան Ավինյանի ցուցումով, համապատասխան համայնքի կամ համայնքների վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ, որոնք կարող են արտահայտվել
համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմով
Անձանց մեկուսացմամբ կամ ինքնամեկուսացմամբ`
իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում և նրանց նկատմամբ հսկողության իրականացում:
Տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:

   Այս կապակցությամբ կարևոր է իմանալ`

Այս սահմանափակումները դեռևս չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին կամ բոլոր համայնքների միջև հաղորդակցությանը:
այսինքն պետք է լինի պարետի Հատուկ ցուցում որոշակի համայնքների դեպքում հատուկ ռեժիմ կիրառվելու մասին: Այս պահի դրությամբ նման ռեժիմի որոշակի դրսևորումներ կիրառվում են Էջմիածին քաղաքի պարագայում: Այլ վայրերում տեղաշարժի սահմանափակումներ դեռ չկան։
Կարևոր է իմանալ Երևանը մեկ համայնք է,որը բաղկացած է վարչական շրջաններից:
Սահմանափակումը չի վերաբերվում միայն վիրուսակիր անձանց կամ նրանց կոնտակտավորներին: Այսինքն, եթե որևէ համայնքի պարագայում որոշում կայացվի, որ պետք է լինի տրասնպորտային միջոցների զննում, դա պետք է կիրառվի բոլորի նկատմամբ:
Ամեն պարագայում յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի լինի հստակ ցուցումով, հստակորեն նշվի համայնքների միջև ազատ տեղաշարժի նորմավորմումը (քանի ժամով և այլն):
Այսինքն` բոլորս մանրամասն տեղեկացված ենք լինելու բոլոր սահմանափակումների վերաբերյալ: Սպասենք կոնկրետ ցուցումների։

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈւՄՆԵՐ ՄԱՍ 1 (ԶԼՄ-ներ)Այսպիսով` մարտի 16-ի ժամը 18.30-ից…

Опубликовано Arpine Hovhannisyan Понедельник, 16 марта 2020 г.

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈւՄՆԵՐՄԱՍ 2 ( ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՏԵՂԱՇԱՐԺԸ) Ուր կարող եք գնալ,…

Опубликовано Arpine Hovhannisyan Понедельник, 16 марта 2020 г.