Գլխավոր Լուրեր ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ

981
0

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 532 անձանցից 30–ի բնակության վայրը դեռ պարզված չէ։ Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն: Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից»,– գրել է Նիկողոսյանը։

Խոսնակը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի՝ հավելելով, որ տվյալները լիովին հստակեցվելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը.

Երևան` 219

Արագածոտն` 10

Արարատ` 113

Արմավիր` 51

Լոռի` 4

Կոտայք` 88

Շիրակ` 6

Սյունիք` 8

Վայոց ձոր` 1

Տավուշ` 2