Գլխավոր Լուրեր Հռոմի պապը Ծաղկազարդի տոնին նվիրված սուրբ պատարագ է մատուցել դատարկ եկեղեցում

Հռոմի պապը Ծաղկազարդի տոնին նվիրված սուրբ պատարագ է մատուցել դատարկ եկեղեցում

1108
0

Tert.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Ծաղկազարդի տոնին նվիրված սուրբ պատարագ է մատուցել դատարկ եկեղեցում: Ինչպես հաղորդում է CNN-ը, սրբազան քահանայապետը պատարագի ժամանակ դիմել է երիտասարդներին՝ հորդորելով նրանց չվախենալ իրենց կյանքի համար և պայքարել առաջին գծում հանուն ուրիշների կորոնավիրուսի համավարակի ընթացքում:

Ի տարբերություն այլ տարիների, երբ Հռոմի պապը ելույթ է ունենում դրսում՝ հազարավոր զբոսաշրջիկների ներկայությամբ, այս տարի իր ելույթը տեղի է ունեցել մի քանի քահանաների մասնակցությամբ միայն:

«Նայեք իրական հերոսներին, որոնք լույս են սփռում այս օրերին. նրանք հայտնիներ, հարուստներ և հաջողակ մարդիկ չեն, սակայն նրանք այնպիսին են, որ իրենց զոհում են ուրիշներին ծառայելու համար: Մի վախեցեք ձեր կյանքն առաջնագծում դնելու, ձեր կյանքը Աստծուն և ուրիշներին նվիրաբերելու համար, դուք վարձահատույց կլինեք»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: