Գլխավոր Լուրեր Հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է. նախարարը կոչ արեց դեպքերի փոքր...

Հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է. նախարարը կոչ արեց դեպքերի փոքր թվերը տեսնելով «չթուլանալ»

1161
0

Թեև  վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում անկում է ապրում, սակայն նկատելի է աղբյուրների բազմազանություն. չպետք է թուլանալ ու լինել ավելի հանգիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հայաստանում, իհարկե, վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, և դա նաև հետևանք է արտակարգ դրության և արտակարգ դրության վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, սակայն դա խնդիր ունի պահպանման: Այսինքն՝ տեսնելով ցածր թվեր, մենք չպետք է «թուլանանք» կամ լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետևում է: Իրականում դա այդպես չէ: Եվ ցածր թվերով ունենալով՝ մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական աղբյուրներից են: Իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղ ունի Հայաստանում»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ փոխանցման շղթաները կոտրելու գործողությունները պետք է լինեն երկարատև: «Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը բավականին երկարատև է և այն բավական դանդաղ է դուրս գալիս օրգանիզմից, նույնիսկ այն դեպքերում, երբ պացիենտը որևէ նշաններ չունի: Հետևաբար, հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է, և պետք է մեր զգոնությունը չկորցնենք և շարունակենք բոլոր գործողությունները՝ նույնիսկ ավելի լայն թափ տալով այն գործողություններին, ինչ արել ենք մինչև օրս: Դա պացիենտների հայտնաբերումն է, նրանց թեստավորումը, բուժումը, կոնտակտավորների մեկուսացումը և այնպես շարունակ, մինչև կամ կլինի հիվանդության ամբողջական բուժում կամ պատվաստում»,-ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ պետք է ունենալ կառավարելի թվով պացիենտներ, դա է պետության խնդիրը: