Գլխավոր Լուրեր Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարաձգել արտակարգ դրությունը

Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարաձգել արտակարգ դրությունը

652
0

ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարությանը կառաջարկի երկարաձգել  արտակարգ դրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն:

«Մեր առաջարկը կառավարությանը լինելու է երկարաձգել արտակարգ դրությունը: Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն մեր գործողությունների շարունակականությունն ապահովելու համար, կարծում եմ, արտակարգ դրության ռեժիմը կարևոր է»,-ասաց Թոորոսյանը: