Գլխավոր Լուրեր Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 28 դեպք. առողջացել է կրկնակի շատ մարդ....

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 28 դեպք. առողջացել է կրկնակի շատ մարդ. երկու վարակակիր մահացել է. Փաշինյան

952
0

Քիչ առաջ ավարտվեց մեր հերթական ամենօրյա խորհրդակցությունը՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ. երեկ ունեցել ենք 685 թեստ, որիդ դրական է եղել 28-ը: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շատ կարեւոր վիճակագրություն ունենք, առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացած դեպքերը: Երեկվ դրությամբ մենք 54 առողջացման դեպք ենք ունեցել, դուրսգրում ենք ունեցել: Այս առումով ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք: Սա էլ է առաջին անգամ:

Իհարկե, ունենք նաեւ վատ նորություն, եւս երկու մահ ենք ունեցել: Կարող եմ ասել, որ մահվան դեպքերի տարիքային միջինը կազմում է 74,8 է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս վիճակագրությունը թույլ է տալիս ասել, որ մենք ունենք հնարավորություն ջարդելու վարակի ողնաշարը:

Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը. 28 նոր դեպք, 54 բուժված: Առաջին անգամ մեր ակտիվ դեպքերի թիվը ոչ թե աճել է, այլ նվազել:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 13 апреля 2020 г.