Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- ասվում է Ոստիկանության տարածած հայտարարությունում։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...