Գլխավոր Դեսից-դենից Երեկ անցակետի մոտ ոստիկանը կանգնացրեց մեքենան և ապշեցնող խնդրանքով դիմեց

Երեկ անցակետի մոտ ոստիկանը կանգնացրեց մեքենան և ապշեցնող խնդրանքով դիմեց

2549
0

Քրիստինա Արմենակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ տղաս ղեկին ա լինում և անցակետն անցնելիս՝ ոստիկանին ցույց ա տալիս անձնագիրն ու տեղաշարժման թերթիկը, ու ոստիկանն առանց թղթին ուշադրություն դարձնելու՝ անսպասելի հարց ա տալիս: Ասում ա՝ դու ֆեյսբուքում գրանցվա՞ծ ես, տղաս զարմացած պատասխանում ա, որ այո, գրանցված ա, ինչին ի պատասխան՝ ոստիկանը խնդրում ա մեքենան աջ քաշել ու կանգնել: Տղաս էդպես էլ անում ա, բայց զարմանքը գնալով ավելանում ա: Մեկ էլ էս ոստիկանը մոտենում ա մեքենային ու տղայիս խնդրում ա բացել ինչ-որ վիդեո: Տղաս բացում ա, տեսնում ա 5 տարեկան երեխա ա պարում, ծիծաղում ա: Ոստիկանն ասում ա՝ ախպեր ջան, աղջիկս ա, մրցույթի ա մասնակցում, խնդրում եմ լայքես, որ երեխեն հաղթի:

Տղաս ասում ա՝ ցերեկը ժամը 2-ի կողմերն էր, արդեն մոտ մի 400 լայք ուներ էդ վիդեոն, պապան, որ էս տեմպով աշխատի՝ իրիկվա կողմ երեխեն հաղթած կլինի: