Գլխավոր Տնտեսական Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է․ ՏՄՊՊՀ

Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է․ ՏՄՊՊՀ

650
0

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին  երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը  շարունակվել է նաև ապրիլին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

Նշվում է, որ առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով:

Դիտարկված ժամանակահատվածում   երկու տնտեսվարողի մոտ արձանագրվել է նաև  բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել: