Գլխավոր Լուրեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում առաջին անգամ կանցկացվի 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում առաջին անգամ կանցկացվի 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր

1924
0

այոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում առաջին անգամ կանցկացվի 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Այս պահին Ծիծեռնակաբերդում լայնածավալ ստեղծագործական, ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում։ Ստեղծագործական և գեղարվեստական մասը լինելու է ուղիղ եթերում։ Առաջին անգամ է, որ Ծիծեռնակաբերդում անց է կացվելու 10-11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր»,- ասաց Վիրաբյանը։

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: