Գլխավոր Լուրեր Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը

923
0

Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային Ժողովում առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքը: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ։ Ծեծկռտուքին միջամտել են ԱԺ պատգամավորները, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: