Գլխավոր Լուրեր Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում. Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ...

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում. Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի

950
0

Մայիսի 10-ի ժամը 16։30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։