Գլխավոր Իրավական Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը արտակարգ դրության ընթացքում

Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը արտակարգ դրության ընթացքում

1607
0

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ օրեր անց, Պարետի որոշմամբ, սահմանափակվեց քաղաքացիների ազատ տեղաշարժը։

Պարետի որոշման կատարումը ապահովելու նպատակով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցան արտակարգ ծառայության։ Պայքարի առաջնագծում էին ոստիկանության զորքերի ծառայողները, պարեկապահակետայինները, ճանապարհային ոստիկանները եւ տարածքային բաժինների ծառայողները։

Ներկայացնենք արտակարգ դրության ընթացքում ոստիկանության զորքերի ու պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների ծառայության մանրամասներ։

Ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշումից անմիջապես հետո հանրապետության բոլոր քաղաքներում ու բնակավայրերում ծառայության դուրս եկան ոստիկանության զորքերի ծառայողներն ու պարեկապահակետային գնդի աշխատակիցները։

Ոստիկանները պարեկային մեքենաների բարձրախոսներով կոչ էին անում խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը,

բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

եւ խստագույնս պահպանել Պարետի որոշումներով սահմանվող պահանջները։

Ոստիկանության զորքերն ու ճանապարհային ոստիկանությունը անշարժ պահակետեր տեղակայեցին Երեւան մտնող ճանապարհներին։

Հանրապետության բոլոր բնակավայրերում ոստիկանության տարածքային բաժինների ծառայողներն ու պարեկապահակետային ծառայության աշխատակիցները ստուգում էին քաղաքացիների տեղաշարժման թերթիկները։ Այն անձինք, որոնք չունեին թերթիկ, կամ առանց հիմնավոր պատճառի գտնվում էին դրսում, ոստիկանները կազմում էին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Այսօր նույնպես ոստիկանության զորքերի ծառայողներն ու պարեկապահակետայինները շարունակում են արտակարգ ծառայությունը։ Ոստիկանները խիստ հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները լինեն դիմակներով։

Նրանք գործող կարգի մասին պարբերաբար հիշեցնում են քաղաքացիներին։

Այն անձինք, որոնք դիմակով չեն, ոստիկանները թույլ չեն տալիս նստել հասարակական տրանսպորտ։

Պարեկապահակետայիններն ու ոստիկանության զորքերի ծառայողները հետեւում են նաեւ, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն։

Ոստիկանության պարեկապահակետայինները այլ գերատեսչությունների աշխատակիցների ու ծառայողների հետ այցելում են ինքնամեկուսացման վայրեր։ Եթե անձը խախտած է լինում ինքնամեկուսացման կանոնները՝ ոստիկանները ձեռնարկում են համապատասխան գործողություններ։

Ոստիկանները ծառայություն են իրականացնում նաեւ հոգեհանգստի եւ հուղարկավորման վայրերի հարակից տարածքներում՝ կարգի խախտումներ թույլ չտալու համար։

Թե՛ ոստիկանության զորքերի եւ թե՛ պարեկապահակետային ծառայողները նշված ծառայությանը զուգահեռ պատվով են իրականացնում նաեւ իրենց հիմնական գործառույթները՝ մարտական ծառայություն պետական սահմանին, հանցագործությունների կանխում ու բացահայտում։

Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Հիշե՛ք, որ պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում։

Նոր տեսանյութ.