Գլխավոր Քաղաքական Նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել. Ժողովրդին ստող ուժը ՀՀ-ում գործունեությունը...

Նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել. Ժողովրդին ստող ուժը ՀՀ-ում գործունեությունը չի ծավալելու. Փաշինյան

858
0

NEWS.am-ը գրում է․

Ասում եք՝ այսօր քաղաքական ուժը բոյկոտել է ԱԺ նիստը, իսկ իշխանությունը չի մտածում. քաղաքական ուժը, իմ կարծիքով ինքնաոչնչացվել է, որովհետեւ երբ որ այս ամբիոնից  հերքվում է մի բան, որը ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն առանց բացառության, դա ինքնաոչնչացում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ին:

«Այսինքն նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառքը են բաժանել եւ նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել: Դա նորությո՞ւն է որեւէ մեկի համար:

Եվ երբ որ այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում: Իրենք էստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ էստեղ չեն, որովհետեւ չկան այլեւս: Ժողովրդի աչքերի մեջ նայող եւ սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեությունը չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել:

Ովքեր ճշմարտւթյունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կայանալու: Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում, քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում: Նրանք, որոնք կուլիսներից, մարիոնետների նման կառավարվել են, այլեւս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Նրանք, որոնք կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»,-հայտարարեց Փաշինյանը: