Գլխավոր Լուրեր Օրական 700-ից ավելի կորոնավիրուսի հաստատված դեպք ունենալն ավելի շատ թեստեր անելու արդյունք...

Օրական 700-ից ավելի կորոնավիրուսի հաստատված դեպք ունենալն ավելի շատ թեստեր անելու արդյունք է. Նարեկ Զեյնալյան

1612
0

NEWS.am-ը գրում է․

Այդ նախագիծը միտված է այս իրավիճակը առավել կառավարելի դարձնելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության հայտարարությանը, որով օրենսդրական փաթեթ է մշակվում՝ արտակարգ դրության պայմաններում լիցենզավորված մասնավոր բուժհաստատությունների կառավարումն վերցնել Առողջապահության նախարարությանը:

«Նախագիծը դեռ ԱԺ չի եկել եւ մանրամասներին եւ հիմնավորումներին ծանոթ չեմ։ Որքանով է նպատակահարմար կորոնավիրուսային այս պայմաններում նման հարց բերել օրակարգ։ Կարծում եմ՝ այսօրվա օրենքների շրջանակներում լիարժեք հնարավոր է իրականացնել առողջապահական համակարգի ամբողջական կառավարում։ Այդ նախագիծը միտված է այս իրավիճակը առավել կառավարելի դարձնելու համար։ Նպատակը պարզ է. կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում առավել կառավարելի դարձնել առողջապահական համակարգը եւ մեկ կենտրոնից կառավարվի»։

Նարեկ Զեյնալյանը նշեց, որ բուժհիմնարկների աշխատանքում պետք է լինի համակարգված մոտեցում. «Ոչ թե յուրաքանչյուր բուժհիմնարկ որոշի՝ ինչ սխեմայով բուժել, ինչպիսի մահճակալների քանակ ծավալել

Լրագրողը նշեց, որ ԲՀԿ-ն ցանկանում է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի կորոնավիրուսի հետ կապված գործընթացն ու բոլոր խնդիրները բարձրաձայնվեն, հարցին՝ արդյոք ինքը կողմ կո՞ղմ է, որ այդպիսի հանձնաժողով ստեղծվի, Նարեկ Զեյնալյանն ասաց. «Կարծում եմ, որ այս պահին ժամանակը չէ քննիչ հանձնաժողով ստեղծելու։ Այս պահին գործելու ժամանակն է, երբ այս ամենն ավարտվի եւ եթե նպատակահարմար գտնենք, ապա մենք էլ կարող ենք ստեղծել»։

Հարցին՝ արդյոք Հայաստանը հասե՞լ է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թվի պիկին, թե՞ ոչ, Զեյնալյանն ասաց. «Վերլուծելով թվերը՝ տեսնում ենք, որ աճում են։ Պիկի մասին վաղ է խոսել, շատ կարեւոր է, որպեսզի հնարավորինս արդյունավետ իրականացվի կոնտակտավորների հայտնաբերումը, թեստավորումն ու մեկուսացումը»։

Հարցին՝ ինչի՞ արդյունք է օրական 700-ից ավելի կորոնավիրուսի հաստատված դեպք ունենալը, Զեյնալյանն ասաց. «Սա ավել թեստեր անելու արդյունք է։ Եթեր արվի 3 հազար թեստ, կլինի 1000 դրական։ Սրանից պետք չէ վախենալ, սա դրական տենդենց է, որովհետեւ նշանակում է, որ մենք հայտնաբերում ենք վարակակիրներին։ Այստեղ ցածր թվերը դրականի մասին չեն խոսում, դա խոսում է այն մասին, որ ունենք վարակակիրներ, որոնց չենք հայտնաբերել։ Ինչքան ես տեղեկացա, արդեն կան նաեւ հայկական արտադրության թեստեր»։

Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, որ շուրջ մեկ տասնյակից ավելի պատգամավորների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, Նարեկ Զեյնալյանն ասաց. «Տասնյակից ավելիի մասին ես տեղեկություն չունեմ. գիտեմ 5-ի մասին։ Ես վերջին 1-2 շաբաթվա ընթացքում չեմ թեստավորվել»։