168.am-ը գրում է․
Օրերս առցանց ասուլիսում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով 168.am-ի հարցին, թե մինչ օրս որքան գումար է ծախսվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների համար՝ հաշվի առնելով այն, որ ներկայացվել է ԱՆ ամփոփումը, մասնավորապես հայտնել էր. «Միայն մենք չենք ծախսերն արել, ամբողջ պետական ապարատը ծախսեր է արել, և, ի դեպ, այդ ծախսերն արվել են թե՛ պահուստային ֆոնդերից, և՛ թե գործող ծրագրերից: Ընդհանուր հաշվետվություն միգուցե հնարավոր լինի ներկայացնել, բայց դա, հավանաբար, պետք է անի Ֆինանսների նախարարությունը, իսկ մենք՝ մեր մասով, ես արդեն ասացի, որ կիսամյակային հաշվետվություն կներկայացնենք հանրությանը»:
Քանի որ Արսեն Թորոսյանն ինքն էր նշել, որ պետական ապարատի ողջ ծախսերի հաշվետվությունը ՀՀ ֆինանսների նախարարության տիրույթում է, 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին. «Արդյո՞ք ունեք կիսամյակային հաշվետվություն, թե մինչ օրս որքան գումար է ծախսվել պետական բյուջեից կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների համար»:
Ի պատասխան՝ նախարարությունից ստացանք հետևյալ գրությունը. «Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կառավարության առանձին որոշումներով ՀՀ պետական բյուջեից կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով 30.06.2020թ. դրությամբ կատարված հատկացումների վերաբերյալ տեղեկատվություն՝ չբացառելով, որ նույն նպատակի համար կարող են նաև միջոցներ ծախսված լինել պետական բյուջեի ընդհանուր հատկացումների շրջանակներում»:
Ըստ տրամադրած տեղեկությունների՝ ՀՀ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման միջոցառումների շրջանակներում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներից տրամադրված ֆինանսավորումը 30.06.20թ. դրությամբ կազմել է 39 միլիարդ 925 միլիոն 854 հազար 500 դրամ, որից՝
6 մլն 820 հազար 830 դրամ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, 6 մլն 820 հազար 830 դրամ՝ տարածքային զարգացման համար,
6 մլն 820 հազար 830 դրամ՝ COVID-ով պայմանավորված՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ինքնամեկուսացված անձանց ֆինանսական փոխհատուցման համար, 71 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզպետարանին, 3 մլն 660 հազար դրամ՝ Լոռու մարզպետարանին, 808 հազար 320 դրամ՝ Վայոց Ձորի մարզպետարանին, 2 մլն 281 հազար 50 դրամ՝ Տավուշի մարզպետարանին,
7 միլիարդ 769 միլիոն 966 հազար 160 դրամ՝ Առողջապահության նախարարությանը, 7 միլիարդ 769 միլիոն 966 հազար 160 դրամ՝ Հանրային առողջության պահպանման համար,
5 միլիարդ 984 միլիոն 774 հազար 600 դրամ` Հայաստանի Հանրապետությանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման համար, 5 միլիարդ 984 միլիոն 774 հազար 600 դրամ` Համալիր միջոցառումների համար (COVID-19),
1 միլիարդ 129 միլիոն 409 հազար 300 դրամ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) ախտորոշման միջոցառումների իրականացման նպատակով, 1 միլիարդ 129 միլիոն 409 հազար 300 դրամ` Ախտորոշման միջոցառումներ (COVID-19),
655 միլիոն 782 հազար 260 դրամ` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված, 655 միլիոն 782 հազար 26 0 դրամ` Բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով,
8 միլիարդ 649 միլիոն 380 հազար 200 դրամ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, 8 միլիարդ 649 միլիոն 380 հազար 200 դրամ` Բնակչության սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացման համար,
2 միլիարդ 86 մլն 351 հազար 70 դրամ՝ Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված մեկուսացված անձանց կեցության ապահովման նպատակով, 2 միլիարդ 86 մլն 351 հազար 70 դրամ՝ Մեկուսացված անձանց կեցության ապահովման նպատակով,
12 միլիոն դրամ` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման ծրագիր, 12 միլիոն դրամ` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացում՝ 3-րդ միջոցառում,
2 միլիարդ 499 միլիոն 791 հազար 570 դրամ` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ և 10-րդ միջոցառումների շրջանակներում աջակցության տրամադրում, 2 միլիարդ 499 միլիոն 791 հազար 570դրամ` Տնտեսական հետևանքների չեզոքացում՝ 5-րդ միջոցառում,
4 միլիարդ դրամ` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակներում աջակցության տրամադրում, 2 միլիարդ 150 միլիոն դրամ` 18-րդ միջոցառում,
1 միլիարդ 850 միլիոն դրամ` 21-րդ միջոցառում,
51 միլիոն 237 հազար դրամ 560 դրամ՝ Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման հետևանքով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում,
51 միլիոն 237 հազար 560 դրամ` Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում՝ 3-րդ միջոցառում,
3 միլիոն 187 հազար 100 դրամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, 3 միլիոն 187 հազար 100 դրամ՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր, 3 միլիոն 187 հազար 100 դրամ՝ COVID-19 Հորդանանում գտնվող հայ ուսանողների տեղափոխման ապահովում, 3 միլիոն 187 հազար 100 դրամ` Հորդանանում գտնվող հայ ուսանողների տեղափոխման ապահովում,
23 միլիարդ 496 միլիոն 500 հազար 210 դրամ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, 17 միլիոն 876 հազար 800 դրամ՝ Խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց, 17,876.80 (հազար դրամ)` Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ, 17,876.80 (հազար դրամ)` Տարեց. և հաշմ., 18 տ. լրացած խնամք, 23 միլիարդ 478 միլիոն 623 հազար 410 դրամ)` Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով՝ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն, 209 միլիոն 300 հազար դրամ` Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն, 209 միլիոն 300 հազար դրամ` Աշխատանք. ազատված ծնողերին դր. Օգն.,
16 միլիարդ 638 միլիոն 2 հազար 190 դրամ` կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով՝ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն, 540 միլիոն 736 հազար` 6-րդ միջոցառում, 8 միլիարդ 967 միլիոն 439 հազար 600 դրամ՝ Վարձու աշխատողներին և ԱՁ-ներին միանվագ օգնություն,
4 միլիարդ 788 միլիոն 602 հազար 800 դրամ` 9-րդ միջոցառում,
1 միլիարդ 214 միլիոն 262 հազար 800 դրամ` 13-րդ միջոցառում,
1 միլիարդ 126 միլիոն 964 հազար դրամ` 20-րդ միջոցառում, 965 միլիոն դրամ՝ Աջակցություն կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց (Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառում), 965 միլիոն դրամ՝ 7-րդ միջոցառում,
791 միլիոն 513 հազար 820 դրամ՝ Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառման շրջանակներում աջակցության տրամադրում, 791,513.82 (հազար դրամ)՝ 14-րդ միջոցառում COVID-19),
100 միլիոն դրամ՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման շրջանակներում գետերի առափնյա հատվածներում ծառատնկում, 100 միլիոն դրամ՝ 15-րդ միջոցառում` Ծառատունկ,
786 միլիոն 219 հազար 300 դրամ՝ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոց. խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց սպառած բնական գազի և էլ. էներգիայի դիմաց վճարի 50-%-ի չափով աջակցություն, 786 միլիոն 219 հազար 300 դրամ՝ 11-րդ միջոցառում (COVID-19),
1 միլիարդ 842 միլիոն 928 հազար 670 (հազար դրամ)՝ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոց. խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց սպառած բնական գազի և էլ. էներգիայի դիմաց վճարի 30%-ի չափով աջակցություն, 1,842,928.67 (հազար դրամ)՝ 12-րդ միջոցառում (COVID-19),
2 միլիրադ 145 միլիոն 656 հազար 430 դրամ՝ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով աշխ. շուկ. գոյացած դժվ. արդյունքում սոց. խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց սպառած բնական գազի, էլ. էներգիայի և խմելու ջրի դիմաց վճարի 30-50%-ի չափով աջակցություն, 2,145,656.43 (հազար դրամ)՝ 16-րդ միջոցառում (COVID-19),
Մնացորդը՝ նույն ժամանակահատվածի տվյալներով կազմել է 190 միլիոն 561 հազար 680 (հազար դրամ):
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատկացված գումարները 30.06.20թ. դրությամբ կազմել են 1 միլիարդ 331 միլիոն 976 հազար 930 դրամ:
Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վարկավորման վերաբերյալ տեղեկատվության համաձայն էլ՝ դեֆիցիտի ֆինանսավորումը կազմել է 14 միլիարդ 442 միլիոն 583 հազար դրամ: