Գլխավոր Լուրեր ԵՒս 11 մարմին

ԵՒս 11 մարմին

1456
0

Փրարարները Հադրութի շրջանից դուրս են բերել ևս 11 մարմին, այս մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Մարմիններից 1-ը քաղաքացիական անձի է (Վարդաշատ գյուղից), նրան ճանաչել են հարազատները, մնացած 10-ը զնծառայողների մարմիններ են, որոնք անճանաչելի են, նրանց նույնականացման նպատակով կիրականացվի ԴՆԹ հետազոտություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, որոնողական աշխատանքներ են իրականացվելու Մարտունու, Հադրութի, Ջրականի (Ջաբրայիլ), Սանասարի (Կուբաթլու) հատվածներում և Ասկերանի շրջանի Սղնախ համայնքում։