Գլխավոր Լուրեր Երեխան ընկել է մետրոյի ռելսերի վրա ու հրաշքով ողջ մնացել

Երեխան ընկել է մետրոյի ռելսերի վրա ու հրաշքով ողջ մնացել

1011
0

Մոսկվայի մետրոպոլիտենի «Բաբուշկինսկայա» կայարանում երեխան հրաշքով է փրկվել մետրոյի գնացքի տակ հայտնվելուց: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին, երեխան մոտեցել է եզրագծին ու սայթաքելով՝ ընկել ռելսերի վրա այն պահին, երբ գնացքը շատ մոտ է եղել: Սակայն մեքենավարը կարողացել է արագորեն արձագանքել ու կանգնեցնել շարժակառքը, ինչից հետո երկաթգծերը հոսանքազերծել են ու երեխային անվնաս դուրս բերել: