Գլխավոր Լուրեր Թուրքիան`Հայաստանի սահմանային գոտում

Թուրքիան`Հայաստանի սահմանային գոտում

1997
0
  • ⚡️⚡️🔥Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանային գոտում՝ Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` զորավարժությունների ընթացքում նախատեսված է նոր սպառազինության փորձարկում։

Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ առաջ: Լայնամասշտաբ այդ զորախաղերը անցկացվում էին երկրի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Դրանց մասնակցում էին Ադրբեջանի և Թուրքիայի ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։