Գլխավոր Լուրեր «Իմ քայլը» դեմ է գերիների վերադարձի

«Իմ քայլը» դեմ է գերիների վերադարձի

2802
0

❗️❗️❗️«Իմ քայլը» դեմ է գերիների վերադարձի հարցի քննարկմանը.

 

Նախագծի զեկուցող Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրենք այս հարցը առաջարկել էին քննարկել դեռ հայտարարության ստորագրումից հետո` արտահերթ ռեժիմով, սակայն իմքայլականները չներկայացան նիստին: Սիմոնյանն առաջարկեց քննարկել գերիների վերադարձի հարցը, որն ամենակարևորն է այս պահին մեզ համար և որը նախատեսված էր այդ հայտարարությամբ, սակայն Ադրբեջանը չի կատարել իր պարտավորվությունը:

«Իմ քայլից», սակայն, ասացին, որ այդ որոշման իրավաչափության հարցը քննարկելու ընթացակարգ ԱԺ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, ուստի չեն կարող քննարկել ԼՀԿ-ի առաջարկած հարցը:

ԱԺ նախագահի կողմից հարցը դրվեց քվեարկության, թե ովքեր են կողմ, որ այն քննարկվի, և կողմ եղավ 40, դեմ` 70 պատգամավոր: Արդյունքում որոշումը չընդունվեց, հարցը չդրվեց քննարկման: