Գլխավոր Լուրեր Պետությունից խոշոր չափի հափշտակություն կատարելու մեղադրանք է առաջադրվել:

Պետությունից խոշոր չափի հափշտակություն կատարելու մեղադրանք է առաջադրվել:

942
0

❗️❗️❗️Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական Դավիթ Գալստյանին (պատրոն Դավիթ), պետությունից խոշոր չափի հափշտակություն կատարելու մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ՍԻՎԻԼՆԵԹ-ին հայտնել է ԱԱԾ-ն: Գալստյանը զբաղվում է զենքի առք ու վաճառքով: Նրան պատկանող ընկերությունը զենք է մատակարարել Հայաստանի զինուժին: Ըստ ԱԱԾ-ի՝՝՝ Գալստյանն անցնում է չորս քրեական գործով: Դրանք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների մատակարարումներին: Քրեական գործերում ներգրավված են նաև պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պաշտոնյաններ:

Հիշեցնենք, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեռ 2020-ի դեկտեմբերին էր հայտարարել, որ Դավիթ Գալստյանը Դավիթ Տոնոյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ փող է աշխատել պատերազմի օրերին: Ըստ նրա, պետությունը Գալստյանի ու Տոնոյանի գործարանից գնել է Կալաշնիկով ավտոմատներ՝ հատը 385 դոլարով, այն դեպքում, երբ նույն ինքնաձիգը ռուսական ընկերությունը առաջարկել էր ավելի քան 140 դոլարով էժան՝ 243 դոլարով: