Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 17-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-ին առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWSMAG.am-ին հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+17,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +17+20,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +11+16,
Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +13+18,
Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+22,
Արարատում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+24,
Արմավիրում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+24,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21+24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+17,
Արցախում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+25։