Գլխավոր Դեսից-դենից Պավել Գլոբան նոյեմբերին հաջողություն է կանխատեսել կենդանակերպի երեք նշաններին

Պավել Գլոբան նոյեմբերին հաջողություն է կանխատեսել կենդանակերպի երեք նշաններին

2919
0

Ռուս աստղագուշակ Պավել Գլոբան կիսվել է գալիք նոյեմբեր ամսվա իր կանխատեսմամբ: Նա նշել է, որ կենդանակերպի որոշ նշանների բախտը կբերի:

Ցուլ

Աշնան վերջին այս նշանի ներկայացուցիչը լավ օրեր կունենա գնումներ կատարելու և նոր մարդկանց հանդիպելու առումով: Գլոբան խորհուրդ է տալիս օգտագործել բարենպաստ ժամանակաշրջանը պլանավորման, ինչպես նաև խնդիրների լուծման համար:

Կույս

Ըստ աստղագուշակի կանխատեսման՝ նոյեմբերին Կույսը կկարողանա ռոմանտիկ էներգիայի ալիք զգալ: Սա բարենպաստ ազդեցություն կունենա Կույսերի անձնական կյանքի վրա: Նրանք կկարողանան գտնել իրենց ընտրյալին կամ կարգավորել գոյություն ունեցող հարաբերությունները:

Աղեղնավոր

2021 թվականի նոյեմբերին ստեղծագործական վերելք է սպասում այս նշանի ներկայացուցիչներին: Սա հատկապես կզգան նրանք, ովքեր իրենց գործունեությունը կապել են դրա հետ:

Ըստ աստղագուշակի՝ աշնանային վերջին ամսվա ամենահաջող օրերը կլինեն նոյեմբերի 3, 6, 9, 10, 15, 19 և 28-ը: Այս ընթացքում կարող են կարևոր բանակցություններ եւ մեծ գործարքներ կնքվել: Մոլորակների դիրքը կուղեկցի ցանկացած բիզնեսի: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել անբարենպաստ ամսաթվերին՝ նոյեմբերի 1, 4, 7, 12, 18, 21, 26 և 30: Այս օրերին դուք պետք է հատկապես զգույշ լինեք ֆինանսական գործարքների առումով, իսկ իդեալական դեպքում՝ դրանք հետաձգեք այլ ժամանակի: