Գլխավոր Լուրեր Ժամը 13։00-ի սահմաններում Անդրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Հայաստանի արևելյան ուղղությամբ․...

Ժամը 13։00-ի սահմաններում Անդրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Հայաստանի արևելյան ուղղությամբ․ իրավիճակը լարված է

647
0

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։