Գլխավոր Լուրեր Միլիարդատեր Բիլ Գեյթսը մարդկությանը զգուշացնում է կորոնավիրուսից սարսափելի համաճարակի հնարավոր ի հայտ...

Միլիարդատեր Բիլ Գեյթսը մարդկությանը զգուշացնում է կորոնավիրուսից սարսափելի համաճարակի հնարավոր ի հայտ գալու մասին

304
0

Դեռ 2015 թվականին հայտնի ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը կանխատեսել էր համաճարակի առաջացում, որը կպատի ամբողջ աշխարհը։ Նրա խոսքով, մարդկությունը արմատախիլ կանեն ոչ թե պատերազմները, այլ միկրոօրգանիզմները: Այդ ժամանակ ամբողջ աշխարհի պետությունները մեծ գումարներ էին ներդնում բանակի, բայց ոչ բժշկության մեջ։ Այդ պատճառով էլ համաճարակի սկզբում այդքան շատ զոհեր կային։ Բիլ Գեյթսը նախազգուշացրել է մարդկությանը համաճարակների մասին, որոնք ավելի սարսաթելի կլինեն, քան կորոնավիրուսը։ Ուստի կարևոր է նախապատրաստվել բռնկումներին և վիրուսներին:

Բիլ Գեյթսն ասել է, թե արդյոք կորոնավիրուսը կվերանա

Նա կարծում է, որ «Օմիկրոն» և «Դելտա» շտամները վերջինը չեն լինի։ Գործարարի կանխատեսմամբ՝ մեզ ավելի ուժեղ հիվանդություններ են սպասվում, որոնք մեծ վնաս կհասցնեն մարդկությանը։ Դրանք ավելի շատ կյանքեր կխլեն և ծանր հետևանքներ կունենան տնտեսությունների համար։ Բիլ Գեյթսը կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ավելի ուշադիր հետևել աշխարհում համաճարակաբանական իրավիճակին։

Microsoft-ի հիմնադիրը խոսում է COVID-19 պատվաստանյութերի բաշխման անհավասարության մասին։ Սրա պատասխանատվության մեծ մասը կրում են բարերարներն ու հարուստ երկրները:

Ինչ վերաբերում է COVID-19 համաճարակին, իրավիճակը շուտով կբարելավվի: Գեյթսը նախկինում կարծիք էր հայտնել, որ արդեն 2022 թվականին վարակվածների թիվը կնվազի։ Կորոնավիրուսը կդառնա սեզոնային գրիպի պես մի բան:

Պատրաստվելով ապագա համաճարակներին

Բիլ Գեյթսի հիմնադրամը և Wellcome Trust-ը 300 միլիոն դոլար են հատկացնում նոր բռնկումներին նախապատրաստվելու համար: Այս կոալիցիայի օգնությամբ ստեղծվեց Covax ծրագիրը, որի շնորհիվ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները ստացան կորոնավիրուսի պատվաստանյութ։

Գեյթսը հայտնում է, որ ապագա համաճարակների համար հատուկ պատվաստանյութ է մշակվում։ Գեյթսը վստահ է, որ դա մեծապես կօգնի հանրային առողջությանը: Հնարավոր է դա կհանգեցնի ՄԻԱՎ-ի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծման կամ մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութերի բարելավման: