Գլխավոր Դեսից-դենից Հոգեբանական հոգնածության 7 նշան

Հոգեբանական հոգնածության 7 նշան

5742
0

Ուղեղի կողմից օրգանիզմում պրոցեսների վերահսկման համեմատությամբ՝ մտավոր գերծանրաբեռվածությունը բավական լուրջ է:

1. Դուք գիտեք, որ միաժամանակ շատ բան է տեղի ունենում

Զգացմունքները հորդո՞ւմ են: Դուք, հավանաբար, ուղղակի իմաստով գերծանրաբեռնված եք սենսորային զգացողություններով: Ձայներ, հոտեր, հայացքներ, մտավոր աշխատանք: Երբեմն այս ամենը կատարվում է շատ ակտիվ միջավայրում և կարող է մտավոր շատ մեծ գերլարվածության պատճառ դառնալ: Երբ շատ տվյալներ են ստացվում զգայական օրգաններից, ուղեղը սկսում է սթրեսի և մտավոր հոգնածության նշաններ ցույց տալ: Դուք նկատում եք, որ ստիպված եք մարդկանց խնդրել, որ կրկնեն ասածը: Այդ վիճակում դուք կարող եք անգամ ուղղագրական սխալներ անել:

Փորձեք անջատել բոլոր աղմկոտ սարքերը՝ հեռուստացույց, երաժշտություն, օդափոխության համակարգ: Շրջվեք դեպի տեղեկատվության աղբյուրը և փորձեք ամբողջական ընկալման հասնել: Առավելագույնս սահմանափակեք ձեզ հսկայական քանակությամբ առաջադրանքներ կատարելուց:

2. Դուք ազատ ժամանակ չունեք

Չե՞ք հիշում վերջին անգամ երբ եք արձակուրդ գնացել: Գոյություն ունի երկու ռազմավարություն, որոնք կարող են օգնել մտավոր գերծանրաբեռնվածության պարագայում: Դրա համար պետք է խուսափել այն բաներից, որոնք լարվածություն են առաջացնում: Ռազմավարություններից մեկի իմաստն ուշադրությունը ոչ անհրաժեշտ բաների վրա ծախսելուց հրաժարվելն է:

Այսինքն՝ պետք է սահմանափակել մտավոր պրոցեսները: Եթե կարող եք, որևէ առաջադրանք հանձնարարեք ուրիշներին կամ հետաձգեք, եթե շատ առաջնահերթ չէ: Երկրորդի դեպքում խոսքը վերականգնողական պրոցեսների արդյունավետության բարձրացման մասին է: Դա ենթադրում է վերականգնողական միջավայրի առկայություն:

3. Դուք որոշակի հոգեբանական արգելանք ունեք

Հոգեբանական արգելանքն այն է, երբ դուք այնքան եք հյուծված, որ չեք կարողանում շարունակել մտածել: Դուք պարզապես դադարում եք մտածել այնքան ժամանակ, քանի դեռ չեք կարողանում հանգստանալ՝ ուժերը վերականգնելու և նորից շարունակելու համար: Հոգեբանները նշում են, որ մտավոր արգելանքը գործում է որպես «ավտոմատ պաշտպանություն, որը թույլ չի տալիս մարդուն աշխատել անդադար ռեժիմով»: Այսինքն՝ դուք չեք կարող օգտագործել ձեր ուղեղը, քանի որ այն պարզապես դադարում է աշխատել այն պահին, երբ դուք իսկապես հոգնած եք:

4. Վերջին շրջանում դուք ավելի զգացմունքային եք

Դեպրեսիան կամ տագնապը կարող են մտավոր գերծանրաբեռնվածության ախտանշաններ լինել: Հոգեբանական հոգնածությունը կարող է դեպրեսիա հիշեցնել, քանի որ մտավոր էներգիայի մակարդակն այդ դեպքում ևս շատ ցածր է: Օրինակ՝ դուք կարող եք տագնապ զգալ այն առումով, որ իրավիճակը չի լավանում: Եթե իրավիճակը, որը ձեզ մոտ մտավոր հոգնածություն է առաջացնում, անվերահսկելիության պատճառ է, դուք կարող եք զայրույթի զգացողություն ունենալ այն մարդու նկատմամբ, որին տեսնում եք որպես ձեր տառապանքների պատճառ:

5. Ֆիզիկական ախտանշաններ

Գլխացավեր, ստամոքսում անհարմարության զգացողություն, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, անքնություն և նյարդային գրգռվածություն: Սրանք այն ֆիզիկական նշաններ են, որոնք կարող են ի հայտ գալ մտավոր հոգնածության ժամանակ: Կարող եք խորհրդակցել նաև ձեր բժշկի հետ, ով կարող է օգտակար խորհուրդներ տալ:

6. Դուք մոռանում եք ոչ միայն մանրուքները, այլև կարևոր բաները

Մոռացկոտությունն ու հիշողության կորուստը նույնպես մտավոր գերծանրաբեռնվածության նշան են: Ձեր ուղեղը միաժամանակ տեղեկատվության մեծ հոսք է մշակում: Ավելի ուշ, երբ դուք հանգստանում եք, ձեր ուղեղը հիշում է: Դուք երկար ժամանակ չեք կարողանում կենտրոնանալ ինչ-որ բանի վրա: Ավելի լավ կլինի որոշակի ժամանակ խուսափեք այնպիսի գործողություններից, ինչպես, օրինակ, մեքենա վարելուց, որը կարող է վնաս պատճառել թե ձեզ, թե ուրիշներին:

7. Մեկ հարցից դուք կարող եք բռնկվել

Ամբողջ օրվա ընթացքում պատասխանելով հարցերին և որոշումենր ընդունելով՝ դուք չեք կարողանում այլևս շարունակել: Մարդիկ ստիպված են լինում առանց ձեզ կողմնորոշվել, քանի որ դուք խուսափում եք պատասխաններից՝ մտավոր գերծանրաբեռնվածության պատճառով: Թող ուրիշները վերցնեն ոչ կարևոր հարցերով որոշումներ կայացնելու պատասխանատվությունը: Հրաժարվելով երեկոյան ընթրիքի մասին որոշում կայացնելուց՝ այդպիսով դուք ևս մեկ որոշում կկայացնեք հօգուտ ձեզ, որը կօգնի հաղթահարել մտավոր ծանրաբեռնվածությունը: