Վաղուց ապացուցված է, որ բնավորության որոշ գծեր կարելի է որոշել տարբեր հոգեբանական թեստեր անցնելով։ Դրանց ամենապարզ տարբերակը որոշակի նկարների ընտրությամբ թեստերն են։
Նկարում պատկերված ութ արևներից ընտրեք այն մեկը, որն ամենից շատն եք հավանում։
1. Դուք միշտ պոզիտիվ եք և մշտապես ձգտում եք ինքնակատարելագործման։ Դուք ամուր կանգնած եք ոտքերի վրա, իսկ ձեր բաժակը միշտ կիսով չափ լիքն է։ Շփվող եք, կարող եք մարդուն աջակցել ցանկացած իրավիճակում։ Սովորաբար ձեզ շրջապատում եք միայն մի քանի իսկական ընկերներով։
2. Ձեզ համար կյանքում երկու բան է կարևոր. անձնական տարածքը և ուրիշների կողմից հարգանքը։ Դուք ավելի շուտ ինտրովերտ եք քան էքստրավերտ, բայց ոչ այնքան փակ, որքան փորձում եք ձեզ պաշտպանել շրջապատից։ Գնահատում եք մարդկանց մեջ ազնվությունը, բարությունը, սիրում եք ընկերների շրջապատում գտնվել։
3. Դուք խելացի եք, հետաքրքրասեր և խիզախ, միշտ ձգտում եք նոր գիտելիքների և մշտապես արկածներ եք փնտրում։ Բացի դա դուք միշտ անկեղծ և ազնիվ եք և ուրիշներին էլ օբյեկտիվ եք դատում։ Մարդիկ գնահատում են ձեր կարծիքն ու արդարամտությունը։
4. Ձեր գլխավոր գիծը անսահման էներգիան է, դուք ամեն վայրկյան միլիոնավոր գաղափարներով եք զբաղված։ Միշտ պատրաստ եք բախվել խնդիրների և երբեք բաց չեք թողնում նոր զգացողություններ ունենալու հնարավորությունը։ Դուք լի եք կյանքի նկատմամբ սիրով և փորձում եք լիաթոք շնչել։ Դուք մեծ պլաններ ունեք կյանքի նկատմամբ։
5. Դուք հաճույք եք ստանում ուրիշներին օգնելով և դա ձեզ անկեղծորեն դուր է գալիս։ Կարելի է նույնիսկ ասել, որ դուք հերոսի բարդույթով եք տառապում. ո՞վ պետք է փրկի աշխարհը, եթե ոչ դուք։ Դուք լույսի շող և հույս եք շատերի համար։ Խելացի եք, բայց հազվադեպ եք մարդկանց հետ կիսվում ձեր մտքերով։
6. Ձեզ նմանները սովորաբար կենսախինդ են և ուրախ, կարողանում են վայելել կյանքի ամեն մի րոպեն։ Խնդիրները ընդունում եք որպես նոր բան իմանալու կամ սովորելու առիթ։ Դուք վստահություն եք ներշնչում մարդկանց։
7. Դուք հեշտությամբ ոգեշնչվում եք նոր նպատակներով և պատրաստ եք հաղթահարել աշխարհում բոլոր խոչընդոտները։ Սակայն ձեր բոլոր պլանների համար մեկ կյանքը բավարար չէ։ Դրա համար էլ դուք պետք է ձեզ համար ամենակարևոր բաներն ընտրեք։ Դուք նաև դրական ազդեցություն եք գործում շրջապատի վրա։
8. Ձեր համբերությանը բոլորն են նախանձում։ Դուք երբեք քեն չեք պահում,և ընդհանրապես, ձեզ նեղացնելը դժվար է։ Դուք շատ հասուն եք, սիրում եք երկար մտածել՝ սխալներից խույս տալու համար։ Եվ չնայած կյանքի այնպիսի ուրախությունները, ինչպես օրինակ սերն է, ձեզ համար կարևոր են, ձեր խելքը դրանց վրա էլ է ստվեր նետում։