Այս հարցերի պատասխանները Ձեզ դժվար թե դուր գան: Բայց առանց դրանց Դուք չեք կարող զարգանալ՝ որպես անձ:
1. Ինչո՞ւ եմ ես հանձնվում իմ թուլություններին
Մենք չենք մտածում, թե որտեղից են գալիս մեր սովորությունները: Կարևոր չէ՝ վնասակա՞ր, թե՞ օգտակար: Ժամանակի ընթացքում, կարծես, սա պարզապես կյանքի պարտադիր մաս է դառնում՝ ծխել, կամ պարզապես ուտել քաղցր, երբ տխուր ենք:
Ցավոք, մեր թուլությունների մեծ մասը փորձ է խլացնելու մեր անվստահությունն ու նևրոզը: Առանց սրանց ուշադրություն դարձնելու՝ մեր խնդիրները չեն լուծվի:
2. Ինչո՞ւ իմ պլանները չեն իրականանում
Բոլորն էլ սիրում են երազել փոքր տարիքում: Մենք երազում էին հաջողությունների, կամ բարձունքների հասնելու մասին: Հետ մենք մեծացանք և թողեցինք միայն այն երազանքները, որոնք իրոք գրավում են մեզ:
Հարցրեք ինքներդ Ձեզ, թե ե՞րբ եք վերջին անգամ ինքներդ վերուծել Ձեր հետագա անելիքները և այն, ինչ ունեք այդ պահին:
Տխուր է խոստովանելը, բայց ստաբիլությունը վեր է գնահատվում անձնական ընտրությունից, և մենք նպատակները դարձրել են պարզապես երազանքեր: Դրա համար էլ չպետք է զարմանանք, որ մեր նպատակները չեն իրականանում:
Պետք է դուրս գալ հարմարավետության գոտուց և աշխատել այնքան, մինչև հասնենք մեր հիմնական նպատակներին:
3. Ի՞նչ եմ ես սպասում կյանքից
Մարդիկ անընդհատ սպասում են ինչ-որ բանի: Երբեմն ինչ-որ բաներ ենք սպասում կյանքից, երբեմն էլ՝ այլ մարդկանցից. «Իսկ ինչո՞ւ են մարդիկ իրենց պահում ոչ այնպես, ինչպես ես մտածել եմ»:
Սպասումները իրականացնելու միակ գործող տարբերակը դրանք ինքնուրույն իրականացնելն է: Ուզո՞ւմ ես արդարություն, եղիր արդար: Սպասո՞ւմ ես սիրո, սիրիր:
4. Ինչո՞ւ ես չեմ ավարտում աշխատանքը
Այն փաստը, որ մարդը պարբերաբար հետաձգում է ինչ-որ գործեր, խոսում է զգալի անվստահության մասին: Նա կարծում է, որ իր մոտ կամ չի ստացվում, կամ ստացվում է վատ: Ոչ ոքի դուր չի գալիս սա խոստովանելը:
Սակայն, կա նաև երրորդ տարբերակը՝ նրան դուր չի գալիս այն, ինչով ինքը զբաղվում է:
5. Ի՞նչ եմ ես արել այսօր իմ կյանքը հեշտացնելու համար
Մենք վախենում ենք այս հարցից, քանի որ պատասխանը հաճախ նույնն է՝ ոչինչ: Անընդհատ կրկնվող ձանձրալի սցենարը խանգարում է մեզ վայելել կյանքը: Բայց չէ՞ որ կյանքը կախված է փոքր դետալներից: Դետալներ, որոնք մեծ արժեք ունեն:
6. Ինչո՞ւ եմ ես կառչում այն ամենից, ինչ պետք է անցյալում թողնել
Վիրավորանքներ և անցյալի սխալներ: Կան մարդիկ, որ ամեն օր հիշում են սրանց մասին և չեն կարողանում հանգիստ ապրել: Սա հեշտ միջոց է պատասխանատվությունը մեկ ուրիշ հանգամանքի վրա գցելու համար՝ ես այդպիսին չեմ, կյանքն է այդպիսին:
Անցյալում եղածից կառչելը նշանակում է բաց թոնել հիմա գործելու պահը:
7. Ես ինձ դո՞ւր եմ գալիս
Այս հարցը ինքնագնահատականի հիմքում է: Մեկ անգամ այս հարցին պատասխանելը հեշտ է, բայց միայն պարբերաբար հարցնելն է տալիս արդյունք: Դժվար է պատասխանել այս հարցին՝ նայելով սեփական թերություններին:
Բանն այն է, որ թերությունը ևս Դուք եք: Բոլոր Ձեր սովորությունները, սկզբունքները, գաղափարները: Չկա ոչ մի ավելորդ բան: Ինչո՞ւ է պետք սա ժխտել:
8. Ես պատասխանատո՞ւ եմ այն ամենի համար, ինչ ունեմ
Ինչո՞ւ է, որ ես ունեմ նման մասնագիտություն, նման հարաբերություններ: «Սա իմ որոշումն է» պատասխանը զրկում է Ձեզ բողքելու հնարավորությունից:
Սա պարզ է հարաբերությունների օրինակով: Դուք ընտրում եք զուգընկերոջը նրա առավելությունների համար, բայց չեք կարողանում հանդուրժել թերությունները: Ստացվում է, որ Դուք սիրում եք միայն մարդու մի մասը: Այն մասը, որը Ձեզ դուր է գալիս:
Կյանքը Ձեր ընտրությունների ամբողջությունն է: Գնահատեք դրանք:
9. Ինչպե՞ս եմ ես ապրում
Սա ամենաբարդ հարցն է: Սա պետք է հարցնել պարբերաբար և պարբերաբար էլ տալ անկեղծ պատասխան:
Մեր պահվածքը ամեն օր կյանքի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքի արտացոլումն է: Եթե մենք մի ամբողջ օր բարկանում ենք, ինչո՞ւ ենք կարծում, որ հաջորդ օրը այդպես չի լինելու: