Կարո՞ղ եք այս նկարում 26 սխալ գտնել: Adme.ru-ի հաղորդմամբ՝ առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է թվում, բայց սխալները գտնելու համար հարկավոր է ուշադիր լինել:
Հուշում: Ուշադրություն դարձրեք տեղի ունեցողի տրամաբանությանը: Լուսանկարում բազմաթիվ դետալներ կան, որոնք իրականում չեն կարող գոյություն ունենալ:
Իսկ ահապատասխանները
- Քամին միևնույն ժամանակ տարբեր ուղղություններով է փչում. ծուխը գնում է աջ, ճյուղերը ձախ են թեքվում:
- Եղանակները տարբեր են. ծառերի մի մասը տերևներ ունեն, մյուսները՝ ոչ:
- Դաշտը միևնույն ժամանակ ցանում են և հավաքում:
- Ձիու վրա սանձ չկա:
- Ձին գնում է արդեն իսկ վարած հատվածի ուղղությամբ:
- Չկա մարդ, ով պահում է ձիաքարշ գութանը:
- Վարելահողի վրա ծառեր են աճել:
- Սոճու ճյուղերից մեկն այլ ծառի ճյուղ է:
- Արևի լույսն այլ կողմերից է ընկնում. մարդու ստվերը մի կողմում է, շան ստվերը՝ այլ կողմում:
- Ցանցի ստվերն ալիքաձև է, ոչ թե ուղիղ:
- Ցանցը 5 հորիզոնական սալիկ ունի, իսկ ստվերում միայն 4-ն է երևում:
- Այն բացելու համար որևէ հարմարանք չկա:
- Թփերն աճել են հենց ցանկապատի վրա:
- Տունը դուռ չունի:
- Վարագույրները դրսից են կախված:
- Տան համեմատ՝ պատկերված մարդն անհամաչափ խոշոր է:
- Ոչխարների համեմատ շունը շատ մեծ է:
- Ոչխարներից մեկի ոտքը բացակայում է:
- Ոչխարներից մեկի պոչը սև է:
- Ոչխարներն անհամաչափորեն փոքրանում են:
- Որոշ առարկաներ ստվեր չունեն:
- Բակը ցանկապատված է միայն մի կողմից:
- Լիճը հորիզոնից վերև է:
- Սայլն անհամաչափորեն մեծ է պատկերված մարդուց:
- Տան մոտ գտնվող սայլի մի անիվն ու բռնակը բացակայում են:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...