Գլխավոր Դեսից-դենից 10 հիմնավորում, որ դուք անտեղի վատնում եք ժամանակը

10 հիմնավորում, որ դուք անտեղի վատնում եք ժամանակը

2114
0

Հոգեբան Քերոլ Մարգանը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե հասուն մարդկանցից քանիսը հիմա ունեն այն մասնագիտությունը, որի մասին երազել են փոքր հասակից: Իրենց երազանքի մասնագիտությունը չստացած մարդկանց համար հոգեբանն առանձնացրել է 10 կետ, որոնք հիմնավորում են, որ այդ մարդիկ իրենց ժամանակը վատնում են անտեղի:

1. Դուք շատ ուշադրություն և ժամանակ եք հատկացնում այն բաներին, որոնք արժանի չեն դրան.

Համակարգչային խաղեր, հեռուստացույց, շատ սնունդ, շատ ալկոհոլ… Այս շարքն անվերջ կարելի է շարունակել: Պետք է ավելի հասուն դատել և հասկանալ, որ ողջ կյանքը վերը նշվածների վրա ծախսելը լուրջ և հասուն մարդու պահվածք չէ: Հանգստանալու և թուլանալու համար կարելի է երբեմն-երբեմն նման միջոցներով հանգստանալ, բայց այս ամենն ապրելակերպ դարձնելն անթույլատրելի է:

2. Դուք շատ եք բողոքում

Կան մարդիկ, ում խոսքի մեծ մասը բողոք է: Եթե դուք այս մարդկանցից մեկն եք, ապա խորհուրդ ենք տալիս վերանայել ձեր պահվածքը: Անընդհատ ամեն ինչից բողոքելով դուք պարզապես կշարունակեք դոփել տեղում, և այդպես էլ ոչինչ չի փոխվի: Ավելի ճիշտ կլինի խոսեք բարի, դրական և ձեզ համար սիրելի բաներից: Հավատացեք, դրական էներգիայի միջոցով կարող եք վանել ձեր շուրջը կատարվող ամեն բացասականը և հասնել հաջողության:

3. Դուք չեք սնուցում ձեր միտքը

Ինչ-որ բանի վրա կանգ առնելը միշտ սխալ է: Դուք պետք է չսահմանափակեք ձեր միտքը միայն այն ամենով, ինչ գիտեք, պետք է անընդհատ կարդաք, նոր ուսումնասիրություններ անեք, ձեզ համար բացահայտեք նոր աշխարհներ:

4. Դուք ինքներդ ձեզ հետ խոսում եք բացասաբար

Այն ամենը, ինչ դուք ասում եք մտքում՝ ինքներդ ձեզ, դառնում է իրականություն: Եթե ձեր մտքում լինեն դրական մտքեր, ապա իրականությունն էլ կդառնա դրական: Եթե ինքներդ ձեզ ասեք, որ դուք բոլորից խելացի և կայացած եք, որ դուք արժանի եք ամենալավին, իսկ մյուսները՝ ոչ, ապա, հավատացեք, որ դրանով միայն ավենորդ և դատարկ հպարտության զգացում կունենաք:

5. Դուք չունեք ոգեշնչման աղբյուր

Չկան մարդիկ, ովքեր չունենան ոգեշնչման աղբյուր: Եթե դուք ասում եք, որ չունեք, ուրեմն շատ ալարկոտ եք, և պարզապես ձեզ համար չեք բացահայտել ձեր աղբյուրը: Ամեն ինչ՝ ֆուտբոլը, երաժշտությունը, նկարչությունը, ֆիլմերը, և այլն, կարող են ձեզ ստիպել շարժվել առաջ և հասնել նոր ձեռքբերումների:

6. Դուք չեք նախագծում ձեր ապագան

Մեկ օրով կամ մեկ օրվա համար ապրելու գաղափարախոսությունը կարելի է արդարացված համարել, եթե չունեք հստակ նպատակներ և չեք ուզում կյանքում հասնել շատ լուրջ բարձունքների: Կարող եք ապրել այս օրով, վայելել կյանքը, բայց դրան զուգահեռ՝ պետք է նաև պլաններ ունենաք ապագայի համար:

7. Դուք շփվում եք մարդկանց հետ, ովքեր չեն նպաստում ձեր աճին

Իհարկե, հաճելի է շփվել մարդկանց հետ, ում ֆոնին դուք կերևաք ամենախելացին, գեղեցիկը ու կայացածը: Բայց ժամանակն անտեղի չվատնելու համար խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի մարդկանց հետ շփումը, ովքեր կօգնեն ձեզ աճել, ու ում դուք կցանկանաք նմանվել, ումից ինչ-որ բան սովորել:

8. Դուք ծախսում եք գումար անիմաստ բաների վրա

Կա մեծ տարբերություն այն ամենի մեջ, ինչ ձեզ անհրաժեշտ է, և այն ամենի մեջ, ինչը դուք պարզապես ցանկանում եք: Խորհուրդ ենք տալիս չգնել այն ամենը, ինչը պարզապես գեղեցիկ է, գրավիչ կամ էլ հետաքրքիր: Հաջողության հասնելու ուղին հիմնված է նաև ավելորդ բաների վրա գումար չծախսելու վրա:

9. Դուք դուրս չեք գալիս հարմարավետության զոնայից

Իհարկե, հաճելի է, երբ քո կյանքում ամեն բան քեզ ծանոթ է՝ դու ամեն օր նույն ռեստորանից ես սնունդ պատվիրում, ամեն անգամ նույն խանութից ես հագուստ գնում, նույն սպառողական ծառայություններից ես օգտվում և, առհասարակ, քո կյանքում գրեթե ամեն բան շարունակ նույնն է: Սա իրոք շատ հարմարավետ կյանք է, բայց հաջողությունների հասնելու համար երբեմն-երբեմն պետք է նաև ռիսկի դիմել: Ռիսկ, որն իր հերթին՝ կբերի որոշակի դժվարություններ և ոչ այնքան հարմար իրավիճակներ:

Տեղում չդոփելու համար չպետք է վախենալ փոփոխություններից:

10. Դուք ապրում եք մի կյանք, որը չեք սիրում

Հաջողակ լինելն ուղիղ համեմատական է երջանիկ լինելու հետ: Ձեզ դո՞ւր է գալիս ձեր ներկայիս կյանքը, դուք հաջողակ կամ երջանի՞կ եք: Եթե՝ ոչ, ապա պետք է անել ցանկացած փոփոխություն՝ կատարյալ երջանկությանը ձգտելու համար, քանի որ սա ձեր միակ կյանքն է երկրի վրա:

Եթե այս 10 կետերից գոնե մեկը ձեր մասին է, հուսահատվել պետք չէ, քանի որ ձեր կյանքը դեռ առջևում է, և անգամ փոքրիկ հնարավորության դեպքում դուք կարող եք հասնել կատարյալ երջանկության: Կոտրեք այն կարծրատիպը, որ դուք ոչինչ չեք որոշում կամ էլ ոչինչ չեք կարող փոփոխել: