Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 21-ից 27-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 21-ից 27-ը

6050
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 21-ից 27-ը․

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ինչու է իր անձնական կյանքում իրադարձությունները նման կերպ կատարվում։ Իհարկե, դուք կարող եք պատասխանել նրա այդ հարցին, բայց դուք ինչ-ինչ պատճառներով կլռեք։ Բայց արդյոք այդպե՞ս է պետք վարվել սիրելիի հետ։

ՑԼԵՐ

Երևում է՝ աստղերը այնպես են դասավորվել, որ դուք հայտնվել եք հենց կենտրոնում։ Դուք կլինեք բոլորի ուշադրության, սիրո օբյեկտը։ Եվ ոչ մեկը ոչինչ փոխադարձ չի պահանջի ձեզնից։ Բայց չպետք է կամակորություններ անել։ Վայելեք ժամանակը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելի էակի համար միևնույն կլինի, թե դուք ինչ կմտածեք նրա այս կամ այն քայլի մասին։ Ուստի, մի որոշ ժամանակով նա շատ անկանխատեսելի ու անկառավարելի կլինի։ Դե ինչ արած, չէ որ նա հասուն մարդ է և ինքն է պատասխանատու իր արարքների համար։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ցանկանալու եք բողոքել սիրելի էակին ձեր ճակատագրից։ Բայց հազիվ թե նա հասկանա և կարողանա սփոփել ձեզ։ Իսկ միգուցե ձեր հարցերն ու խնդիրները ինքնուրու՞յն լուծեք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Անսպասելի հանդիպում կլինի մեկի հետ, ով որոշիչ ազդեցություն կունենա ձեր անձնական կյանքի վրա։ Հնարավոր է, որ նրա շնորհիվ դուք փոխեք ձեր վերաբերմունքը սիրելի էակի հանդեպ։ Իսկ միգուցե սիրելի անձնավորությունն ինքը փոխվի կամ մեկ ուրիշով փոխարինվի։

ԿՈՒՅՍԵՐ

Համոզվեք, որ դուք հստակ գիտեք, թե որն է ընկերական սիրո և սիրավեպի սահմանը։ Դուք կանգնած կլինեք այդ սահմանի եզրին և մեկ քայլ ու դուք կարող եք հայտնվել այս երկու կողմերից մեկում։ Պետք է քաջ գիտակցեք, թե ինչ եք անում և ինչ արդյունք կունենան ձեր գործողությունները։

ԿՇԵՌՔՆԵՐ

Սիրելի անձնավորությունը շատ անսպասելի և համարձակ առաջարկ կանի ձեզ, ինչից անհնար կլինի հրաժարվել։ Բայց աստղերը հուշում են, որ այն ընդունելիս փորձեք լինել առավելագույնս կոռեկտ, որպեսզի ոչ դուք, ոչ ձեր սիրելին չկասկածեք ձեր որոշման իրավացիության մեջ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր և սիրելի էակի ընդհանուր ծանոթները բացասաբար կարտահայտվեն ձեր ընտրյալի մասին, ինչն իհարկե, այնքան էլ հաճելի չի լինի ձեզ։ Փորձեք հասկանալ, թե ով է ձեզ համար ավելի կարևոր՝ սիրելի անձնավորությունը, թե ծանոթները։ Արեք եզրակացություններ և գործեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Չարժե հիասթափվել, եթե ձեր սիրեցյալը ուշադրություն չդարձնի ձեզ։ Չէ որ նրանից բացի այս աշխարհում շատ ուրիշները կան, ում կարելի է նայել, սիրահարվել ու սիրել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Համատեղ բացահայտումների շաբաթ է։ Դրանք կարող են լինել տարբեր՝ քաղաքում նոր անկյուն, սրճարան կամ հարաբերությունների նոր մակարդակ։ Գլխավորը, որ դուք միասին գաք այդ հայտարարին և զգաք միասին լինելու կարևորությունը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելի անձնավորությունը կարող է վիճել ձեր ընկերոջ հետ, և դուք եք այն միակը, ով կկարողանա լուծել այդ խնդիրը։ Իհարկե, դա ամենահաճելի և հետաքրքիր զբաղմունքը չէ, սակայն այլ ելք դուք չեք ունենա։ Ստիպված եք հաշտվել, հավաքել ձեզ ևանցնել գործի։

ՁԿՆԵՐ

Ստիպված կլինեք ինչ-որ բանում զիջել սիրելի էակին, որպեսզի նա հանդարտվի և չանհանգստանա հիմարությունների համար։ Թող որ ձեր այդ փոքրիկ սխրանքը իսկական սիրո և խորը զգացմունքի ապացույց լինի ձեր սիրելիի և ձեզ համար։

Նոր տեսանյութ.