Գլխավոր Դեսից-դենից Ձեր հոգու խորհրդանիշը՝ ըստ ձեր ծննդյան ամսվա

Ձեր հոգու խորհրդանիշը՝ ըստ ձեր ծննդյան ամսվա

9400
0

Ձեր էությունը ավելի լավ հասկանալու բազմաթիվ եղանակներ կան, և սա դրանցից մեկն է։ Ձեր հոգու խորհրդանիշը պարզելու համար բավական է իմանալ ծննդյան ամիսը։

Հունվար. վիշապ

Սա իրական ուժ է։ Բոլոր խոչընդոտները հաղթահարելու լրջագույն պոտենցիալ կա։ Անհրաժեշտ է վերահսկողություն, որ էմոցիաները վերահսկողության ներքո պահեն։ Կատաղության պահին այրում է բոլոր կամուրջները։

Փետրվար. փյունիկ

Ինքնակազդուրում։ Միշտ վերածնվում է՝ ի հեճուկս շրջապատողների կանխատեսումների։

Մարտ. ին-յան

Շատ հավասարակշռված անձնավորություն է։ Խիստ հոգի է, ով երբեք չի գնում փոխզիջման և դժկամորեն ներում է փոքրիկ մեղքերը։

Ապրիլ. առյուծ

Անկասկած, առաջնորդ է։ Կատաղի հոգի, ով չի հանդուրժում այլ կարծիքներ ու ամեն ինչ անում է միայն իր ուզածով։

Մայիս. գայլ

Ցեղի, կլանի առաջնորդն ու գլխավորն է։ Հոգի, ով կրում է իր մտերիմների համար պատասխանատվության կարման։ Այս անձնավորությանը չի տանջում միայնության բեռը։

Հունիս. ձուկ

Այնքան ազատատենչ հոգի է, որ պատրաստ է գնալ բոլոր հնարավոր օրենքների դեմ, միայն թե հասնի իր ցանկացածին։

Հուլիս. կրակ

Անհնազանդ հոգի է, կրքոտ անձնավորություն, անկախատեսելի բնույթ ունի։ Այս մարդու հետ շատ մտերիմ լինելը սարսափելի է, իսկ առանց նրա՝ անհնարին։

Օգոստոս. ձի

Սա ազնիվ հոգի է, ով կարողանում է գնահատել վեհանձնությունը ու գիտի իր ջանքերի գինը։ Նրան հասկանալը շատ դժվար է, հնարավոր է՝ այն պատճառով, որ նա ինքը դա չի ցանկանում։

Սեպտեմբեր. ծաղիկ

Օգնում է տեսնել այս աշխարհի գեղեցկությունը և սովորել գնահատել պարզ ուրախությունները։ Եթե բոլորը լսեին նրա խորհուրդները, ապրելն ավելի հեշտ ու պարզ կլիներ։

Հոկտեմբեր. աստղ

Ուղենիշային հոգի է, ով ձեզնից լավ գիտի՝ ուր գնալ և ինչ անել։ Այս անձնավորությունները քիչ են իրենց մասին հոգ տանում այնպես, ինչքան որ արժանի են դրան ու վաստակել են դա։

Նոյեմբեր. ծառ

Հոգատար և պատասխանատու հոգի է, ով տանիք ու պաշտպանություն է տալիս նրան, ով չի կոտրում իր ճյուղերը։ Եթե այս հոգիները հիշեն, որ իրենց արմատները հոգատարության կարիք ունեն, իրենց հզորությունը կբազմապատկվի։

Դեկտեմբեր. ջուր

Շատ անկայուն հոգիներ են։ Կարող են փրկել, կարող են փոթորկի նման սրբել իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ։ Նրանց հետ հանգիստ չէ և երբեք ձանձրալի չէ։ Անկայուն են, բայց խիստ անհրաժեշտ։