Մենք բոլորս գեղեցիկի սիրահարներ ենք: Հատկապես մեր աչքերը շոյում են տնային բույսերը: Զգացվում է մի փոքրիկ բնություն մեր սեփական փոքր աշխարհում: Ոմանք նույնիսկ ամբողջ ծաղկանոց են ստեղծում, և դա ճիշտ է: Ծաղիկները մաքրում են օդը և լցնում են սենյակը հաճելի բույրով: Նրանք օգնում են մարդուն հանգստանալ: Իսկ Դուք գիտե՞ք, որ ծաղիկները շատ զգայուն են երաժշտության հանդեպ: Օրինակ, նրանք շատ են սիրում դասական երաժշտություն, իսկ ծանր ռոքը նրանց ճնշում է և դանդաղեցնում է աճը: Նրանք լավ երաժշտական «ճաշակ» ունեն:
Իսկ գիտե՞ք, արդյոք, որ ծաղիկը, որն աճում է Ձեր պատուհանագոգի վրա, շատ մեծ ազդեցություն ունի Ձեր կենսական էներգիայի վրա: Եթե ճիշտ ծաղիկ ընտրեք և դնեք ձեր տանը, կարող է ավելի շատ հարստություն, սեր և առողջություն լինել ձեր կյանքում: Իսկ ո՞ր ծաղիկները ձեր կյանքը կդարձնեն ավելի երջանիկ. Իմանալու համար անհրաժեշտ է հիշել միայն Ձեր կենդանակերպի նշանը: Եվ այսպես՝ առաջարկում ենք Ձեզ իմանալ, թե որն է Ձեր երջանիկ տնային բույսը:
1. Հրե նշանները (խոյ, առյուծ, աղեղնավոր) և նրանց բույս-թալիսմանները
Հրե նշաններին հատկապես հարմար են այն բույսերը, որոնք մեծ քանակությամբ թթվածին են արտադրում հատկապես գիշերային ժամերին: Ինչպես կռահեցիք՝ հենց թթվածինն է օգնում կրակին ավելի լավ վառվել, և դա բարձրացնում է հրե նշանի էներգետիկան: Եթե Ձեզ չի բավարարում քնքշությունը և հոգատարությունը՝ ընտրեք սենսևերա: Իսկ եթե ունեք հոգեկան «վերքեր» և ծանր հիշողություններ` ընտրեք կալանխոէ կամ ալոէ: Եթե նյութական բարօրության կարիք ունեք՝ ընտրեք բենգոնիա: Արքայական բարօրության համար մի՛ ափսոսեք՝ ընտրեք արքայական բենգոնիա:
Ցավոք, մեր ժամանակներում տարածում չունի մրտենին: Հին ժամանակներից այն խորհրդանշում է ամուսնությունը և տան բարօրությունը: Ամենաբարենպաստ մթնոլորտը ստեղծում է հենց ծաղկող մրտենին: Հրե նշանների համար այն ստեղծում է կայուն, երկարատև և հավատարիմ ամուսնություն:
2. Օդային նշանները (երկվորյակներ, կշեռք, ջրհոս) և նրանց բույս-թալիսմանները
Եթե օդային նշանի տակ ծնվածները ցանկանում են բարելավել իրենց նյութական վիճակը, ապա ամենալավ ծառը թանձրատերևուկն է («փողի» ծառ): Այն կօգնի նաև հաղթահարել օդային նշանի ամենաբացասական գիծը` արագ արդյունքի հասնելու մեծ ցանկությունը: Թանձրատերևուկը պետք չէ հաճախ ջրել: Այն կսովորեցնի Օդային նշանին բարօրության գլխավոր դասը. բարիքը կստացվի ճիշտ ժամանակին, իսկ շտապելով՝ կարող եք ամեն ինչ փչացնել:
Օդային այն նշաններին, ովքեր ցանկանում են կարգավորել անձնական կյանքը՝ խորհուրդ է տրվում տանն ունենալ արջտակ (ալպիական մանուշակ): Նրանք, ովքեր ցանկանում են մենակ մնալ, պետք է շատ մանուշակներ աճեցնեն: Բայց ավելի լավ է կակտուս աճեցրեք, այն կվախեցնի երկրպագուներին:
3. Ջրային նշանները (խեցգետին, կարիճ, ձկներ) և նրանց բույս-թալիսմանները
Ջրային նշաններին շատ անհրաժեշտ է էներգետիկայի ներդաշնակեցումը: Նրանք շատ են ենթարկվում տրամադրությանը, դրա համար նրանց պետք են բույսեր, որոնք կդառնան նրանց ընկերները և կօգնեն մաքրել էներգիան: Այդպիսի բույսերից մեկն է քլորոֆիտումը: Այն ընդունակ է բացասական էներգիան փոխակերպել դրականի: Այդ ծաղիկն ամենաշատը սիրում է խոհանոցը, ուստի ցանկալի է այն դնել խոհանոցում:
Հետաքրքիր է, որ քլորոֆիտումը հաջողություն է բերում նրանց, ովքեր ցանկանում են տեղափոխվել կամ նոր բնակարան ձեռք բերել: Տան էներգետիկայի ինդիկատորն իրավամբ հանդիսանում է խորդենին: Այն ունի մեծ ուժ, որն ընդունակ է պաշտպանել էներգետիկ ներգործությունից:
4. Հողային նշանները (ցուլ, կույս, այծեղջյուր) և նրանց բույս-թալիսմանները
Հողային նշանների համար հարմար են յուրաքանչյուր տեսակի ծաղիկները` քրիզանթեմները, վարդերը: Դեղին և վառ կարմիր վարդերը համարվում են դրական Ցի էներգիայի գեներատոր: Այն հարմար է աճեցնել ինչպես՝ այգում, այնպես էլ՝ տանը: Ոչ մի չինական այգի չի լինում՝ առանց քրիզանթեմի: Քրիզանթեմն ընդունակ է պաշտպանել Ձեր տունը բացասական էներգետիկ էություններից:
Բայց ծաղիկները մի պահեք ննջասենյակում: Նրանք ճնշում են կանացի էներգետիկան: Ավանդաբար հողային նշաններին երջանկություն են բերում ցիտրուսային ծառերը: Բայց ինչ նշանի էլ դուք պատկանեք, կարևորն այն է, որ բույսը հոգով ընտրեք: Դուք կզգաք, թե որ բույսը կարող է դառնալ Ձեր ընկերը: Եվ մի մոռացեք բույսին նվիրել սեր և երախտագիտություն:
Հողային նշաններին հաճախ չի բավարարում ճկունությունը, դրա համար նրանց շատ հարմար են փաթաթվող բույսերը: Տրադեսկանցիան, բաղեղը և լիանաները պատկանում են բույս-բարոմետրի դասին: Նրանց օգնությամբ դուք կարող եք կարգավորել տան մթնոլորտը, քանի որ մի թեթև դիսբալանսի դեպքում բույսի տերևները դեղնում են: