Առաջարկում ենք 20 սովորություն մշակել՝ առողջության, առույգության և լավ տրամադրության համար: Սկսեք դրանց հետևել հենց հիմա և կտեսնեք, թե ինչ զարմանալի արդյունքների կարող եք հասնել:
1. Օրը սկսեք ժպիտով: Ոչինչ ավելի լավ չի լիցքավորում դրական էներգիայով:
2. Նախաճաշից առաջ մեկ բաժակ ջուր խմեք:
3. Սկսեք վազել:
4. Հրաժարվեք ծխախոտից և ալկոհոլից:
5. Սովորեք ծրագրել օրը:
6. Ամեն օր մի քանի թարմ միրգ կամ բանջարեղեն կերեք:
7. Դրական մտածեք:
8. Ուղիղ կեցվածքով քայլեք:
9. Առավոտյան մարմնամարզություն արեք:
10. Սնվեք օրական 4-5 անգամ, միևնույն ժամին:
11. Մոռացեք վերելակի մասին: Բարձրացեք և իջեք ոտքով:
12. Առավոտյան կոնտրաստային ցնցուղ ընդունեք. օգնում է արթնանալ նույնքան լավ, քան մեկ գավաթ սուրճը:
13. Լավ քնեք: Վարժվեք քնել և արթնանալ միևնույն ժամին:
14. Ամեն օր զբոսնեք մաքուր օդին:
15. Հաջորդ օրվա հագուստը երեկոյան պատրաստեք:
16. Տարվա մեջ մեկ անգամ ընդհանուր բուժզննում անցեք:
17. Անմիջապես գրառեք ձեր մտքով անցած հետաքրքիր մտքերն ու օգտակար գաղափարները:
18. Բավականաչափ քանակությամբ մաքուր, չգազավորված ջուր խմեք. օրական առնվազն 1500 մլ:
19. Քնելուց առաջ օդափոխեք ննջասենյակը: Քնեք ոչ շատ տաք սենյակում:
20. Օրական 15 րոպե տրամադրեք սենյակը հավաքելուն: