Գլխավոր Դեսից-դենից 20 օգտակար սովորություն ՝ առողջության, առույգության եւ լավ տրամադրության համար

20 օգտակար սովորություն ՝ առողջության, առույգության եւ լավ տրամադրության համար

0
2653

Առաջարկում ենք 20 սովորություն մշակել՝ առողջության, առույգության և լավ տրամադրության համար: Սկսեք դրանց հետևել հենց հիմա և կտեսնեք, թե ինչ զարմանալի արդյունքների կարող եք հասնել:

1. Օրը սկսեք ժպիտով: Ոչինչ ավելի լավ չի լիցքավորում դրական էներգիայով:

2. Նախաճաշից առաջ մեկ բաժակ ջուր խմեք:

3. Սկսեք վազել:

4. Հրաժարվեք ծխախոտից և ալկոհոլից:

5. Սովորեք ծրագրել օրը:

6. Ամեն օր մի քանի թարմ միրգ կամ բանջարեղեն կերեք:

7. Դրական մտածեք:

8. Ուղիղ կեցվածքով քայլեք:

9. Առավոտյան մարմնամարզություն արեք:

10. Սնվեք օրական 4-5 անգամ, միևնույն ժամին:

11. Մոռացեք վերելակի մասին: Բարձրացեք և իջեք ոտքով:

12. Առավոտյան կոնտրաստային ցնցուղ ընդունեք. օգնում է արթնանալ նույնքան լավ, քան մեկ գավաթ սուրճը:

13. Լավ քնեք: Վարժվեք քնել և արթնանալ միևնույն ժամին:

14. Ամեն օր զբոսնեք մաքուր օդին:

15. Հաջորդ օրվա հագուստը երեկոյան պատրաստեք:

16. Տարվա մեջ մեկ անգամ ընդհանուր բուժզննում անցեք:

17. Անմիջապես գրառեք ձեր մտքով անցած հետաքրքիր մտքերն ու օգտակար գաղափարները:

18. Բավականաչափ քանակությամբ մաքուր, չգազավորված ջուր խմեք. օրական առնվազն 1500 մլ:

19. Քնելուց առաջ օդափոխեք ննջասենյակը: Քնեք ոչ շատ տաք սենյակում:

20. Օրական 15 րոպե տրամադրեք սենյակը հավաքելուն: