Գիտե՞ք՝ ովքեր են ձեր նախնիները։ Ինչպե՞ս են նրանց անվանել, ի՞նչ ճակատագիր են նրանք ունեցել։ Եթե հենց հիմա ձեզ խնդրեն լրացնել տոհմածառը, քանի՞ սերունդ կարող եք նշել։ Պրակտիկան ցույց է տալիս, որ մարդկանց 90 տոկոսը դժվարությամբ է հիշում իր նախատատերի և նախապապերի անունները և շատ քիչ բան գիտի նրանց կյանքի մասին։
Իդեալական տարբերակում մարդը պետք է ճանաչի իր նախնիներին՝ մինչև 7-րդ սերունդ։ Մենք չենք հասկանում, թե ինչո՞ւ է դա անհրաժեշտ, այդ պատճառով էլ դադարել ենք հետաքրքրվել մեր արմատներով։ Սակայն դրանից կախված է մեր կյանքը։
7 սերունդը խորհրդանշում է մարդու 7 էներգետիկ կենտրոնները։ Յուրաքանչյուր սերունդ մեր կյանքում կազմում է որոշակի բնագավառ։
1. Առաջին սերունդ (ես)։
2. Երկրորդ սերունդ (ծնողներ՝ 2 անձ)։ Կազմում են մարմինը, առողջությունը, փոխանցում ընտանեկան սցենարներ։
3. Երրորդ սերունդ (տատիկներ և պապիկներ՝ 4 անձ)։ Պատասխանատու են ինտելեկտի, կարողությունների, տաղանդների համար։
4. Չորրորդ սերունդ (նախատատեր և նախապապեր՝ 8 անձ)։ Ներդաշնակության, երջանկության և նյութական բարեկեցության պահապաններ են։
5. Հինգերորդ սերունդ (նախապապերի ծնողներ՝ 16 անձ)։ Պատասխանատու են կյանքում անվտանգության համար։
6. Վեցերորդ սերունդ (նախապապերի պապեր՝ 32 անձ)։ Ապահովում են ավանդույթների հետ կապը։ Վեցերորդ սերնդի 32 ներկայացուցիչները խորհրդանշում են 32 ատամները։
7. Յոթերորդ սերունդ (նախապապերի նախապապեր՝ 64 անձ)։ Պատասխանատու են այն երկրի, քաղաքի, տան համար, որտեղ ապրում ենք։