Գլխավոր Դեսից-դենից 5 բան, որոնք առողջ հարաբերություններում այլ կերպ են անում

5 բան, որոնք առողջ հարաբերություններում այլ կերպ են անում

2386
0

1. Անցյալը չի կարելի ընդմիշտ ջնջել

Շատերն են ասում, որ հարկավոր է մի կողմ թողնել անցյալը: Բայց դա անհեթեթություն է: Մենք երբեք չենք կարող մոռանալ անցյալը, և արժե՞ արդյոք: Դա մեզ դարձրել է այնպիսին, ինչպիսին հիմա ենք:

2. Հարաբերություններում ոչ միշտ է 50/50

Երբեմն 80/20 է լինում, և դա նույնպես նորմալ է: Նորմալ չէ, երբ մշտապես այդպես է: Բոլորս էլ երբեմն ժամանակներ ենք ունենում, երբ չենք կարողանում լիարժեք տրվել հարաբերություններին: Բայց դժգոհելու և հիստերիա բարձրացնելու փոխարեն առողջ հարաբերություններ ունեցող մարդիկ հասկանում են, որ երբեմն մենք պետք է մի քիչ ավելին տանք, քանի դեռ զուգընկերը կենտրոնացած է այլ հարցերի ուղղությամբ: Դա կարող է աշխատանքը լինել կամ անձնական հարցեր, որոնք ուշադրություն են պահանջում: Եվ այդ մասին անկեղծ ու բացահայտ խոսելը նորմալ է, եթե դա ժամանակավոր է:

3. Ազնվությունը կարևոր է

Դա վերաբերում է նույնիսկ այն բանին, թե որտեղ եք ծախսում ընտանեկան բյուջեն կամ ուր եք գնում առանց ձեր զուգընկերոջ: Դա անառողջ վերահսկություն և հաշվետվություն տալ չէ: Պարզապես հարգանք է. ասել, թե որտեղ եք ծախսել զգալի գումարը կամ ուր եք գնում երեկոյան առանց նրա: Սա են ենթադրում առողջ հարաբերությունները: Եվ նույնիսկ այս կերպ դրանք անկախ ու բաց են մնում:

4. Լռությունը մահացու է

Պետք չէ միացնել «անտեսում» ռեժիմն ու լռել, երբ զայրացած եք: Դա չի լուծում խնդիրը, այլ միայն խորացնում է այն: Այո՛, կարելի է փոքրիկ դադար առնել, որպեսզի առաջին էմոցիաները հանդարտվեն, բայց հետո կարևոր է բացահայտորեն խոսել առաջացած խնդրի մասին: Ձեր զուգընկերը չի կարող իմանալ, թե ինչ եք զգում, և ինչ-որ քայլեր ձեռնարկել, եթե նրան չպատմեք այդ մասին:

5. Միասին, բայց առանձին

Հաճախ է պատահում, որ սիրահարվելով՝ մարդն ամբողջությամբ մոռանում է իր ընկերների մասին: Նա տարվում է իր հարաբերություններով, կապվածության մեջ ընկնում դրանցից և դառնում ոչ այնպիսին, ինչպիսին նրան սիրահարվել է զուգընկերը: Առողջ հարաբերությունները մի հասկացություն կա. յուրաքանչյուրը պետք է իր անձնական տարածքն ունենա, անձնական նպատակները, նախընտրությունները: Մենք պետք է միայն մեզ համար նախատեսված որոշակի ժամանակ ունենանք: Եվ հարաբերությունները դրանից ավելի հարուստ կդառնան: