Գլխավոր Դեսից-դենից 4 բան, որ տղամարդիկ երբեք չեն ներում

4 բան, որ տղամարդիկ երբեք չեն ներում

12329
0

Որքան էլ տարօրինակ կամ հիմար թվա, բայց կանանց մեծ մասը համառորեն կարծում է, որ տղամարդիկ իրենցից շատ ավելի թույլ են՝ խելացիության աստիճանով: Իհարկե, մեր մոլորակի վրա կյանքը ղեկավարում է սերը, և հաճախ հանուն սիրո տղամարդիկ պատրաստ են ներել գրեթե ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ՝ կանայք հաճախ շատ հեռու են գնում իրենց մտադրություններում և դրանք իրականացնելու քայլերում: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չի կանգնեցնում տղամարդը: Եվ այսպես, ինչպե՞ս պարզել այն խոր սահմանը, որից այն կողմ կանանց ծայրահեղ վտանգավոր է անցնել: Առանձնացրել ենք այն 4 բաները, որ տղամարդիկ երբեք չեն ների.

1. Դավաճանություն

Կան բաներ, որ տղամարդիկ չեն ներում, և հարցումների համաձայն՝ դա դավաճանությունն է: Այդ հասկացողության մեջ կարող է տեղավորվել ամենատարբեր ենթատեքստն ու միտքը: Դա կամ սեքսն է, կամ հոգեկան դավաճանությունը: Այն պահին, երբ կինը դավաճանում է ամուսնուն, նրան հասկացնում է, որ նա իր համար միևնույն է, և ամբողջ համատեղ կյանքն ուղղակի պատրանք է եղել: Տղամարդկանց համար դա պարզապես հարված է՝ գոտկատեղից ներքև: Տղամարդը նաև չի կարող ներել, երբ կինն իրեն բարձր է դասում համատեղ հարաբերություններում: Բնությունն ինքն է հաստատել, որ տղամարդն ընտանիքի գլուխն է, եթե անգամ կնոջ աշխատավարձը մի քանի անգամ բարձր է:

2. Կանացի հիմարություն

Տղամարդիկ հիմնականում տանել չեն կարողանում կանացի հիմարությունը: Առասպելն այն մասին, որ տղամարդիկ սիրում են հիմարիկ, բայց գեղեցիկ աղջիկների, վաղուց հնացել է և արդեն այնքան էլ տարածված չէ: Եթե տղամարդն իր կողքին տեսնում է ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի ու կրթված աղջկա, ապա դա շոյում է նրա ինքնասիրությունը:

3. Մերժում

Հաճախ տղամարդիկ երկար ժամանակ նեղված են մնում, երբ կանայք մերժում են ինտիմ հարաբերություններ ունենալ նրանց հետ: Հատկապես, երբ գործը հասնում է ամենահետաքրքիր պահին, և այդտեղ հնչում են՝ «ես հոգնել եմ…», կամ դասական դարձած՝ «գլուխս ցավում է» արտահայտությունները:

4. Համեմատություն

Արժե նաև նշել, որ կգա մի պահ, երբ տղամարդը երբեք չի ների անհաջող համեմատությունն այլ տղամարդու հետ: Տղամարդը կնոջ համար պետք է լինի միակն ու անկրկնելին, դրա հետ միասին՝ լավագույնն ամբողջ աշխարհում: Պետք չէ նրան հակառակում համոզել:

Պարզ ճշմարտություն

Ընդհանուր առմամբ, պետք է հիշել մի պարզ ճշմարտություն. Տղամարդու հետ կինը պետք է վարվի այնպես, ինչպես կուզենար, որ տղամարդը վարվեր իր հետ: Պետք է սովորել հասկանալ նրան, և, եթե կինը փորձի անընդհատ ճնշել կամ նեղացնել տղամարդուն, ապա թեկուզ մի վայրկյան պետք է իրեն դնի նրա տեղը: Գուցե հարկավոր է սկզբից մտածել, հետո՞ գործել: