Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունվարի 9-ից 15-ը…
ԽՈՅԵՐ
Այսօր Խոյերը ամեն հարցում առաջնորդվելու են իրենց դրական տրամադրությամբ և կեսասիրությամբ: Շատ ճիշտ տեսակետ է: Միգուցե իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Մյուս կողմից, հիշեք՝ առանց խոչընդոտների ճանապարհ չի լինում:
ՑԼԵՐ
Այսօր կարող եք կամակորություններ թույլ տալ ձեզ կամ խնդրել ձեր սիրելիին միասին խենթություններ անել: Նա անպայման կփորձի գոհացնել ձեզ և կկատարի ձեր բոլոր ցանկությունները: Ուստի, խելացի և փոքր-ինչ խորամանկ ցանկություններ հայտնել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի ձեզ գոհացնել, քանի որ այսօր դուք շատ պահանջկոտ կլինեք: Սակայն ժամանակ առ ժամանակ նա պարզապես գլխի չի ընկնի, թե ինչ է հարկավոր անել: Հետևաբար, ցանկացած պարագայում փորձեք գնահատել նրա ջանքերը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կխորհի և կառաջարկի զրուցել ինչ-որ անհասկանալի թեմաների շուրջ, որոնք այնքան էլ ձեզ դուր չեն գա: Իրավիճակից դուրս գալու համար պետք է խնդրեք նրան չխոսել այդ մասին և հասկանալ ձեզ, այլապես դուք կհայտնվեք դժվարին իրավիճակում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հոգսաշատ օր է սպասվում ձեզ: Չգիտես ինչու, ձեր մտերիմները համոզված կլինեն, որ դուք և ձեր սիրելի անձնավորությունը պարտավոր եք լուծել իրենց խնդիրները և օգնել ցանկացած հարցում: Իհարկե, պետք է օգնել մտերիմներին, սակայն թույլ մի տվեք նրանց օգտագործել ձեզ:
ԿՈՒՅՍԵՐ
Օրը շատ տխուր կլինի ձեզ համար, սակայն պետք չէ տրվել այդ տրամադրությանը: Հիշեք, ժպիտը գեղեցկացնում է ձեզ և նույնիսկ ամենադժվար պահին փորձեք չկորցնել դրական տրամադրվածությունը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրած էակի համար հեշտ չի լինի արտահայտել իր զգացմունքները, վախերը, բարձրաձայնել իր խնդիրների, անհանգստությունների և մտահոգությունների մասին: Եթե ցանկանում եք, որ նա անկեղծ լինի ձեզ հետ, փորձեք խոսել և սատարել նրան: Թող որ Նա զգա, որ դուք իր կողքին եք և իսկապես աջակցում եք իրեն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությանը կզարմացնեք, և դա մեծ հաճույք կպատճառի ձեզ: Ճիշտ է, Նրան նույնպես դա շատ դուր կգա, սակայն պետք չէ չափն անցնել: Եթե նա ինֆարկտ ստանա, դուք ձեզ հաստատ երջանիկ չեք զգա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալը կցանկանա վերլուծել, թե ինչպես անցավ ձեր տոնական օրը և կփորձի անել այն ամենը, ինչ դուք միասին որոշել էիք այդ ժամանակ: Մի խոչընդոտեք և թույլ տվեք, որ Նա անի այն, ինչ ծրագրել է, քանի որ դա երկուսիդ էլ երջանկություն կպարգևի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության գլխում կծագի մի հիանալի միտք, որը ամբողջ օրը կուղեկցի Նրան: Բնականաբար, Նա կցանկանա կիսվել ձեզ հետ, սակայն հազիվ թե դուք հասկանաք ձեր սիրելիի միտքն ու ոգևորությունը: Փորձեք լսել Նրան և կարևորել Նրա խոսքերը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք կհիշեք ձեր նախկին սերը՝ նույնիսկ եթե ջանքեր գործադրեք Նրա մասին մոռանալու համար: Սակայն հիշողությունների գիրկն ընկնելն անխուսափելի կլինի: Հետևաբար, պատրաստ եղեք և փորձեք դրա դեմ պայքարի մեթոդներ ընտրել:
ՁԿՆԵՐ
Շաբաթվա ընթացքում ձեզ կթվա, որ ձեր սիրելի անձնավորությունն այն մարդը չէ, ում հետ դուք տևական ժամանակ է հարաբերություններ եք սկսել: Այնպիսի տպավորություն կստեղծվի, որ դուք շփվում եք մեկ ուրիշի հետ, որն այնքան էլ հաճելի և հարազատ չէ ձեզ: